Գիտնականները ենթադրում են, որ լուծումը թաքնված է լաբիրինթի կառուցվածքում, նրա անցումներում և թակարդներում։
Ընկնելով նրանց մեջ` մարդը կորցնում է կողմնորուշումը և միանգամից խուճապի է մատնվում։ Հին ժամանակներում լաբիրինթները օգտագործում էին, որպեսզի խենթացնեին ոչ պետքական մարդկանց, իսկ լաբիրինթի անցումները վախենալու դարձնելու համար «զարդարում էին» մարդկանց ոսկորներով, սատանաների պատկերներով և այլ բաներով։ |
Հռոմեական կայսրություն
|
|
Հռոմեական կայսրության տղաները խաղում էին լաբիրինթներում, որոնք դրված էին դաշտերում կամ կամուրջներին։ Համարվում էր, որ այդպես կոփվում է իրենց հոգին և մարմինը։ Եթե երեխային ուզում էին պատժել, նրան մի գիշերով գցում էին լաբիրինթ: Եթե գոյատևում է՝ դառնում է իսկական ռազմիկ: Պետք է նշել, որ այդ ժամանակ լաբիրինթներում շատ էին վայրի թռչունները և գիշատիչները։
|
|
Չինաստան
|
|
Չինաստանում լաբիրինթներ էին կառուցում ամեն քաղաքի և նույնիսկ տան մուտքերի մոտ: Ժողովուրդը հավատում էր, որ լաբիրինթները փրկում են չար ոգիներից: Չար ոգիները կարող են միայն թռչել ուղիղ, և եթե կառուցել տան մուտքը լաբիրինթի տեսքով, կարելի է փրկել քո տունը չար ոգիներից։
|
|
Սկանդինավիա
|
Սկանդինավիայում Բալթիկ ծովի ափում գտնվում է 600-ից ավելի քարե լաբիրինթ: Դրանցից շատերը սարքել են տեղացի ձկնորսները, որոնք հավատում էին, որ դրանցով անցնելիս ապահովում են իրենց համար լավ որս և հաջող վերադարձ։
Թարգմանությունը` Արեգ Ղալամքարյանի
Աղբյուրը` http://anomalia.kulichki.ru/news23/868.htm
|
No comments:
Post a Comment