2 December 2014

Ավելացրեցիր ևս մի վանդակ` փակված մի քանի փականներով

Աշունը վերջացավ…: Բայց ճիշտն ասաց այս տարի աշուն չտեսա: Չտեսա այն գունավոր տաք երանգները… Այն տաք երանգները, որոնք ինձ տաքացնում էին սառնամանիքին: 
Այն սառնամանիքին, որ քո պատճառով սկսվեց… Քամին բարձրացավ, դեռևս կանաչ տերևները ուղղակի պոկվեցին ծառերից և գնացին հեռուներ, որտեղ երբեք մարդ արարածը ոտք չի դրել, քանզի այնտեղ գնում են մեր զգամունքները, միայն անտեսանելի, բայց զգալի պահերը, գնում են… Մարդ արարած ոտք չի դրել, բայց մարդու մտքերը միշտ այնտեղ են, չեն լքում այդ տարածքը: Փակված են հիշողությունների մեջ… Բացասական հիշողությունների համար դա բանտ է, իսկ լավ հիշողությունների համար`անվերջանալի դրական լիցքերի աղբյուր…: Եվ այս անգամ, դու ավելացրեցիր ևս մի վանդակ փակված` մի քանի փականներով…

Հեղինակ`Մանե Հովհաննիսյան

1 comment:

  1. Վանդակներից դուրս գալ է պետք, Մանե ջան: Վանդակները, դուրս գալու համար են...

    ReplyDelete