3 September 2016

Սև-սպիտակը

Մարդկանց աչքերը յուրօրինակ հայելիներ են:

Կանգնեցի նրա դիմաց, բայց ինձ չտեսա նրա խամրած աչքերում: Որոշեցի սուզվել, սուզվել` ինձ փնտրելու համար:
Խամրել էին աչքերը, չկային:
Լողալ չիմանալով ալեկոծված ծովում՝ դուրս եկա, բայց և ետ կանգնեցի: Լսում էի լռությունը, բայց խամրած աչքերը չէին թողնում հասկանալ:
Հուսահատված ուզում էի խոսել նրա հետ ամեն ինչի մասին այնպես, ինչպես ինքս ինձ հետ: Չթողեց, էլ ավելի խամրեցին աչքերը: Ինչ արած, հերթական պատահականներ:
Մեր մեջ բաժանում չեղավ: Մեր մեջ ծով հարցեր էին և չասված բառերի օվկիանոսներ:
Ամեն ինչ փլվում էր՝ սևը սպիտակից հետո: Սկսեցի երազել, թե ինչ կկառուցեմ ազատված տեղում:
Սկսեցի... դեռ կտեսնեք, կլսեք, թե ինչ կառուցեցի օտարական ափերում...

2 comments:

  1. Մերի Երանոսյան, բարի գալուստ «Շողակն», անուշս: Ինչ խոսք, մուտքդ տպավորիչ էր:

    ReplyDelete
  2. Շնորհակալ եմ, տիկին Նունե

    ReplyDelete