13 December 2015

Որդնած նկուղներ

Տեսնես կգա մի օր, երբ լսելով նորությունները, հասկանամ, որ ոչ մի վատ բան չի եղել երկրագնդի վրա և ամեն ինչ կարգին է։

Մինչդեռ վիճակն ավելի է սրվում, և ապրելը գնալով դառնում է էլ ավելի վտանգավոր։ Ներսում գտնվող ներքին խաղաղությունն անգամ կամաց-կամաց սկսում է խափանվել, եթե մինչ այսօր չէր խափանվել։

Փորձելով ամեն օր մարդկանց վերաբերել այնպես, ինչպես նրանք ինձ, ես համոզվում եմ, որ բարությունն իմ մեջ ավելի ուժեղ է, քան հպարտությունը։
Իսկ նրա՞նք։ Մի՞թե նրանց մեջ չարությունն իրոք այնքան շատ է, որքան որ ցույց են տալիս։ Մի՞թե չի մնացել գոնե մեկ կաթիլ բարություն։ Ախր, ես վստահ եմ, որ ամեն ինչ դեռ ամբողջովին կորած չէ։
Մի քիչ վախն ու ինչ-որ տեղ նաև ամոթը, չգիտեմ՝ ինչու խանգարում են նրանց իրենց բարի կողմերը մեզ ցույց տալու համար։ Բայց նրանք հաստատ մոռացել են, որ ինչքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա։ Ու այդ մարդիկ նմանվել են այն բոլոր ծաղիկներին, որոնք գեղեցիկ են, սակայն հոտ չունեն։

Այս աշխարհում արդեն իշխում է միայն ձևականությունը։ Մեզ շատ են պակասում ազնվությունն ու բարությունը։ Տխրում եմ ես այս դատարկությունից, որովհետև մարդկանց մեջ չկա հոգևոր գեղեցկություն։ Ճիշտ է, արտաքին գեղեցկությունը նույնպես կարևոր է, քանի որ այն գրավում է ուշադրությունը, սակայն միայն բարությանն է ի զորու շահել  սիրտը։

Ու ճիշտ է,  ես փոքր եմ, բայց լավ գիտեմ՝ եթե լինի բարություն, կլինի նաև խաղաղություն։
Ու մեծ հույսով հավատում եմ, որ սերը կարող է կրկին վերականգնել մարդկանց ոգիների տնակներից մնացած որդնած նկուղները։

No comments:

Post a Comment