16 December 2015

Միայնակ եսերը

Ֆիզիկական մարմինը մեկն է, իսկ հոգևորները՝ շատ։

Միայնակ եսը մտածկոտ է, տխուր և ուշադիր, իսկ մարդկանց կողքին՝ ցրված, երջանիկ ու անհոգ մեկը։
Միայնակ եսը սիրում է ընկնել մտածմունքների մեջ, հաճախ է հիշում անցյալը, երազում ապագայի մասին: Նա միշտ նկատում է իրեն շրջապատող ամեն մի մանրուք ու դրա գեղեցկությունը։
Իսկ մարդկանցով շրջապատված՝ երջանիկ եսը նախընտրում է լինել ավելի մակերեսային։ Երևի հենց այդ է պատճառը, որ մենք հաճախ ուզում ենք մենակ մնալ՝ զգալով մտորելու կարիքը։ Դա սովորական բան է: Սարսափելին կլինի այն ժամանակ, երբ կյանքում շրջապատված լինենք  այնպիսի մարդկանցով, որոնց կողքին մենք մեզ կզգանք լիովին միայնակ։
Ավելի լավ է քայլել դանդաղ, բայց ոչ միայնակ, քան թե արագ ու տխուր եսի հետ։ Ճանապարհներն այնքան երկար և խորդուբորդ են, որ ինչքան էլ արագ քայլես, մտածելով թե գրեթե հասել ես, վերջում մեկ է՝ կհոգնես ու կձանրձանաս։ Միայն մեկ եսը բավական չէ կյանքի ճանապարհները հաղթահարելու համար։ Երբ գտնում ես երկրորդ եսին, և դուք դառնում եք մենք, այդ ժամանակ նոր հասկանում ես, որ չկա ավելի հզոր բան, քան մենքը․․․

No comments:

Post a Comment