15 December 2015

Կշարունակենք ճամփորդել սիրո կղզիներով



Այսօրվա հանդիպումը ուղղակի հանդիպում չէր ...


Այսօրվա հանդիպումը ուղղակի հանդիպում չէր, այն ասես մի երկար զրույց  լիներ մեզ հուզող հարցերի ու պատասխանների մասին: 
«Չարտասանված Նոբելյան ճառերը» ֆիլմը նայելուց տեղափոխվեցի մի ուրիշ աշխարհ, փիլիսոփայական աշխարհ, ուր գեղարվեստի լեզվով ներկայացվում էին իրականությունը, մարդիկ, գրողներ...
Ֆիլմը ստիպեց կողքի աչքով տեսնել այն, ինչ կատարվել, կատարվում է շուրջդ , այն,  ինչ չես էլ նկատում:
Ֆիլմը մի քիչ էլ մեր մասին էր, այն մարդկության, որ կոտրվում է ամեն մի բանից , որ կորցնում է իրեն ու խելապատառ փախչնում իրականությունից՝  կորցնելով ժպիտներ , արցունքներ ու կյանք:
«Հասկացա, որ սերն է հենց կյանքի կյանքը» (մեջբերումը՝  ֆիլմից): 
Սերն է իշխում ամենին, այն սերը , որ ամեն մի մարդ զգում է, այն սերը, որով ապրում ենք, և այն սերը , որ դեռ պիտի շարունակի լուսավորել մեր տխուր ու գորշ   իրականությունը, որտեղ կփնտրենք մի լույս, մի վառ անկյուն ու այդպես էլ չենք գտնի ու կշարունակենք ճամփորդել սիրո կղզիներով ...
Այնպես, ինչպես ճամփորդել են մեր գրողները...

2 comments:

  1. Հետաքրքիր մոտեցում էր...Շնորհակալություն, Սոնա ջան:

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալ եմ, տիկին Նունե ջաան~

      Delete