24 December 2015

Դառնալ ավելի լավը


Արագ անցավ, բայց որքան բան հասցրեց տալ այս տարին` բազում ձեռքբերումներ, ինչու չէ նաև՝ բացթողումներ: Կրկին լայնացան փորձի ու գիտելիքի շրջանակները։

Այն ամենն, ինչ եղավ այս տարի, իսկապես ինձ ուրիշ մարդ դարձրեց՝  լրիվ տարբերվող այն մեկից, ով կար տարեսկզբում։ Միգուցե ես հասցրեցի չափից շատ հարցերի պատասխաններ ստանալ կամ որոշ բաներ շատ ավելի լավ հասկանալ։
Չէ, ես ուղղակի բարձրացել եմ ու ընդամենը մեկ աստիճան, բայց որքան հաճելի կլինի ամեն տարի, թեկուզ այդպես մի-մի աստիճան բարձրանալ դեպի վեր։ 
Ամենակարևորը ճանապարհին երբեք կանգ չառնելն ու չծուլանալն է։ Հնարավոր է դուք չնկատեք, բայց մյուսները հենց դրան էլ սպասում են։
Նայելով տարեսկզբյան և տարեվերջյան ստեղծագործություններս՝ տեսնում եմ, որ փոխվել է գրելաոճս, ասելիքս՝ դառնալով ավելի համառոտ, բայց դրա հետ մեկտեղ նաև ավելի հստակ ու խորը։ Դա իսկապես մեծ ձեռքբերում է, երբ ոչ թե կողքինները, այլ դու ինքդ ես գիտակցում քո փոփոխությունները:  
Չէ՞ որ միակ մարդը, ում հետ պետք է համեմատվել՝ դուք եք։ Եվ միակ մարդը, ումից պետք է լավը լինեք, դուք եք հենց հիմա։ Սպասելիքը մեկն է՝ դառնալ ավելի լավը, քան հենց հիմա եմ։

No comments:

Post a Comment