Այն, ինչ գոյություն ունի հիմա, մի ժամանակ ուղղակի երազանք էր: Մի ժամանակ դու բոլորիս երազանք էիր: Իսկ հիմա դու մերն ես:
Ես կամ: Դու՝ կլինես: Անդունդ կլինի մեր միջև, իրար չենք հասկանա, կդժգոհենք միմյանցից անդադար, բայց մեկ է` դու մերն ես: Դու իմն ես: Միշտ եղիր ինձ հետ... ընդունիր ինչ կերպարանք ուզում ես, միայն թե մի թողնիր ինձ անդունդում, որտեղ չեմ կարող քեզ գտնել: Չեմ կարող լինել և չլինել առանց իմ Երևանի, առանց իմ գրքի:
Ոչ ոք մի այնպիսի գիրք չէր կարդա, եթե իր ապրած կյանքի գոնե մի մասնիկն այստեղ չգտնվեր: Վերջերս կարդացի մի գիրք, որտեղ գտա ինձ, գտա իմ ապրած կյանքի մասնիկներից ու միավորելով դրանք` դարձրեցի իմ Երևանը: Երևանն է այն գիրքը, որտեղ ապրում եմ՝ լինեմ տխուր թե ուրախ, դժոգհ, թե գոհ:
Սիրում եմ քեզ ժամը մեկին, երկուսին, ժամը երեքին և ժամը հավերժին... սիրում եմ քեզ հետո, առաջ և հենց հիմա: Սիրում եմ քեզ, որովհետև քո մեջ եմ սկսվում և վերջանում:
Մերի ջան, անսպասելի էր, սիրուն էր, հուզիչ էր, իմն էր ու քոնն էր` մերն էր...Շնորհակալություն:
ReplyDeleteՀա՛, մերն է... Շնորհակալ եմ շատ:
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteԱյո, բոլոր ժամերին սիրելի մեր Երևանն է...
ReplyDeleteՄերի ջան, սիրուն էր:
Արմինե Թոփչյան
Շնորհակալություն ))
Delete