28 March 2016

Ես էլ լուսինն էի

Նորից սկսեցին փակվել դռներն ու մնացի արանքում։ Այնպես էին սեղմում, ասես հավերժ մնալու եմ այնտեղ։
Չնայած որքան էլ տարօրինակ լիներ` կնախընտրեի մնալ ճնշող ու ցավեցնող պատերի արանքում, որոնք ինչ-որ չափով ջերմացնում էին, քան թե փորձեի մտնել ներս ու կրկին սայթաքել։
Կարելի էր նաև դուրս պրծնել։ Չէ՞ որ ինձ այնտեղ սպասում էին, միայն ոչ փրկարարները, այլ բաց բերաններն ու ցուցամատերը, որոնք կրկին կստիպեին ինձ ընկնել, բայց այս անգամ` հոգեպես։
Վերջում, երբ ինձ արդեն զգում էի այդ դռանը ձուլված մի մասնիկ՝ փայտի կտոր, մեկը հանկարծ սկսեց հալեցնել մեզ վերևից իր լույսով՝ արևն էր։ Իսկ արևն անհաղթ է։ Այն կուրացրեց բոլորի աչքերն ու միայն ես կարողացա նայել նրան։ Հալեցրեց ոտքիս տակ ընկնող փոքրիկ քարերն, 
որ ես այլևս չսայթաքեմ ու ճանապարհ բացեց  դեպի իրեն։ Վերջապես կարողացա դիպչել այդ տաքությանը՝ պատահմամբ ստեղծելով արևի խավարում․․․

No comments:

Post a Comment