21 March 2016

Ջնջել եմ ինձ

Նրանք բոլորն ունեին մի մեծ թերություն. նրանք` դու չէիր։ Բայց ունեին նաև մի մեծ առավելություն՝ նրանք սիրում էին։ Գուցե մեկ օրով ու ամբողջ ախարհին հայտարարելով, գուցե նաև ուժեղ ու իրական, բայց համեստաբար լռելով։
Իսկ դու ոչ առաջինն էիր, ոչ էլ երկրորդը։ Դու մեկ ուրիշն էիր, ով այդպես էլ ոչինչ չասաց, ինչ էլ որ կար` աննկատ սպանեց։
Բայց չստացվեց մոռանալ, թե ինչպես էի նայում ոչ թե քեզ, այլ քո` ինձ նայելուն, որն ինձ երբեմն վախեցնում էր։ Չնայած այլևս կարիք չի լինի վախենալու, քանի որ մենք այդքան մոտիկ լինելով` պատահական երբեք չենք հանդիպել։ Եթե հանդիպենք անգամ, մեկ է, միայն գետինը կտեսնեմ քո աչքերում։
Երբ կորցրեցի քեզ, փոխարենը գտա ինձ ու ամեն բան վերադարձավ իր տեղը։ Բայց ուզում էի, որ հենց դու գտնեիր ինձ։
Չէ՞ որ ես այդքան էլ փոքր չեմ ու դանդաղ էլ վազում եմ, միայն թե ունենայիր մի փոքր ցանկություն․․․
Իսկ մյուսներն ամենուր են, բայց ոչ` մտքերում։ Ախ, եթե հնարավորություն ունենայի ձերբազատվել աչքերից և օգտվել միայն ուղեղից, բայց... չունեմ։ Իսկ աշխարհն այն չէ, ինչ ես եմ ուզում, դրա համար էլ ստեղծել եմ իմը ու ջնջել ինձ ձեր կեղծ աշխարհից։

No comments:

Post a Comment