10 March 2016

Լինենք այնպիսին ինչպիսին կանք







Մտքերը ,որ շարունակ պտտվում են մեր գլխում....

Մտքերն ,որ շարունակ պտտվում են մեր գլխում , ուրեմն պետք են ,որ եկել են ու անընդհատ խառնաշփոթ են ստեղծում: Պետք չէ անտեսել նրանց ու  ասել թե ''վայ ինչու են եկել այս մտքերը կամ էլ  ,,էլի մտքեր,,կամ էլ ,, հերիք է արդեն հոգնել եմ '' ...Ո՛չ,  պետք է դասավորել նրանց հերթականությամբ ու ստեղծել մի փոքրիկ մտքերի դարակ գլխում, որպեսզի բացահայտենք մեր սև ու սպիտակ կողմերն ու  հերթով վերլուծենք դրանք : Իսկ ուղղակի անտեսելով մենք ինքներս մեր մեջ ստեղծում ենք նախանձ .մեր մեջ շարունակ ծնվում են անպատասխան հարցեր ու լցվում ենք երկրորդային ձևականությամբ , չարությամբ ժպտում ենք ,բայց ներսում մեզ քննադատում ենք: Անցնում ենք մեր առջև դրված բոլոր սահմանները `- դառնում ենք չարը ու փորձում ենք առաջ գնալ: Բայց դա ապարդյուն ,մենք չունենք փրկություն,եթե էդպես գնանք` այլ պետք է կանգ առնե՛նք, սպասե՛նք մարդկանց ,որ հասնեն մեզ: Ճանապարհին կանգնենք ու  ինքներս մեզ հետ կռվենք այնքան, որ նորից զգանք մեր սրտրի զարկերը մեր բարության զգացումը ու զգանք  իրական ժպիտը : Նորից զգանք հասարակ ու միևնույն ժամանակ յուրահատուկ լինելու զգացումը: Այլ ոչ թե դասենք մեզ բոլորից վեր ,բայց դատարկ ու ճոխ խոսքերի օգնությամբ` այլ լինենք այնպիսին ինչպիսին կանք ` այնպիսին ինչպիսին վախենում ենք ներկայանալ:

No comments:

Post a Comment