21 October 2015

Անիրական երազ


Ես չէի նայում քեզ, երբ կողքիս էիր, իսկ հիմա, երբ դու չկաս, ես տեսնում եմ քեզ ամենուր։


Ցավոք սրտի, լավագույն բաները ես գիտակցում եմ միայն ուշացումով։ Տխրությամբ ապրելով անցյալը և վախով՝  ապագան։ Ամենուրեք, միայն ոչ ներկայում։
Կարծես ընկած լինեմ մի խոր փոս, վերև նայելիս միայն երկու բան է գալիս մտքիս՝ ընկնել կամ բարձրանալ, ով հրեց և ով կօգնի բարձրանալ։ Չնայած մարդկանց վրա պետք չէ հույս դնել։ Նրանք առիթը բաց չեն թողնում ևս մեկ անգամ ապացուցելու, որ նրանց չարժե վստահել։ Ինքնավստահ լինելով ես կկարողանամ բարձրանալ, առանց որևիցե մեկի օգնության։ Ընդամենը մի փոքր ցանկություն է հարկավոր։ Բայց ես վախենում եմ․․․Չգիտեմ, թե ինչ է սպասվում ինձ վերևում։  Միգուցե մեծ աստիճաններ, որոնք կօգնեն ինձ վեր բարձրանալ, իսկ հնարավոր է նաև ընդակառակը, մի երկար սղարան, որի պատճառով ես էլ ավելի կիջնեմ ցած։
Անորոշությունը սկսում է դուր գալ ինձ, բայց դրա հետ մեկտեղ հոգիս մասնատել։ Չգիտեմ, որն է ավելի վատ, անհաջող փորձը, թե՞ անորոշությունը։ Արժե՞ ամբողջ կյանք երազել, թե պետք է հիասթափություն ապրել տխուր իրականությունից։ Ընտրելով առաջին տարբերակը ես ուժեղ փակում եմ աչքերս ու շարունակում երազել։ Արդյո՞ք կգա մի օր, երբ որևիցե մեկը կստիպի ինձ բացել դրանք և հասկանալ, որ երազս դարձել է իրական։

No comments:

Post a Comment