3 October 2015

Աչքերը քո՝ իմ

Տեսնում եմ քեզ երազներիս, մտքերիս մեջ։ Փնտրում փողոցում՝ հանրության մեջ։ Բայց ապարդյուն, գտնում եմ  միայն հանգամանքներ, հիշեցնող քեզ։
Տեսնում եմ հորինվածն ամենուրեք ու այդպես էլ չեմ գտնում իրականը։ Դրանք միայն հիշողություններ են, որոնք վերհիշվում են կարոտելուց հետո։ Իսկ, երբ տեսնում եմ իրականը, ամեն ինչ վերանում է։ Երևում են միայն քո աչքերը, չի լինում այլևս ոչինչ իմ շրջապատում, երբ գտնում եմ քեզ։ Անցյալն ու ապագան միանալով կարծես ստեղծում են այն ներկան, որի մասին երազել եմ, որը նույնպես կանմահանա և կդառնա քեզ հիշեցնող մի հանգամանք։
 Բայց դու կրկին անհետանում ես, և կրկին ամեն ինչի մեջ հայտնվում։ Իսկ կվերանան արդյո՞ք այդ իրերը նորից ու կլինեն միայն աչքերը քո՝ իմ։


No comments:

Post a Comment