Պարզվում է, որ հայկական դրամը օգտագործվել է դեռ մեր թվարկությունից առաջ: Ճիշտ է, այն այդքան էլ նման չէր այսօրվա փողին, սակայն կարելի է ասել, որ եղել է ժամանակակից դրամի «նախահայրը»:
Պարզվում է նաեւ, որ Կենտրոնական բանկը անկախ կառույց է եւ դրա ֆունկցիաներն են.
- Անհրաժեշտ պայմաններ ապահովել ֆինանսական համակարգի կայունության, բանկերի գործունեության համար:
- Ստեղծել ու զարգացնել գործուն վճարահաշվարկային համակարգ:
- Կազմակերպել հայկական դրամի թողարկումը, կարգավորել դրամաշրջանառությունը:
- Կազմակերպել ու կարգավորել «փողերի լվացման» դեմ պայքարը:
- Անհրաժեշտ պայմաններ ապահովել արժեթղթերի շուկայի զարգացման համար:
- Ապահովել սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը:
Պարզվում է, որ դրանք պատրաստված են բամբակով եւ լաքով ու թղթադրամի շխկշխկոցը լսվում է հենց լաքի միջոցով:
Այնուհետեւ, շրջայցից հետո, հասանք պրեզենտացիայի մասին, որը վարում էր Սեւակը: Սովորողները այնքան շատ հարցեր էին տալիս, որ պարզապես հնարավոր չէ հիշել դրանց քանակը: Ու զարմանալին այն է, որ Սեւակը եւ Անժելան հասցնում էին պատասխանել բոլորին: Սեմինարը նրանով էր օգտակար, որ կարողացանք ընդհանուր պատկերացում կազմել ֆինանսական ծառայությունների (վարկի, ավանդի ձեւակերպում, գումարի կանխիկացում, ֆինանսական փոխանցումներ...) մասին:
Շատ շնորհակալ եմ Կենտրոնական բանկի անձնակազմին, այսքան նոր գիտելիքներ տալու համար...
No comments:
Post a Comment