5 March 2015

Գրականության արվեստը


Եթե ասեմ, որ շատ եմ գիրք կարդում, սուտ կլինի, սակայն դա չի խանգարում, որ ամբողջ հոգով սիրեմ գրականությունը: Կարդում եմ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, երբեմն՝ գիտակցելով, երբեմն՝ անգիտակցաբար: Շատ դեպքեր եմ հիշում, երբ անգիտակցաբար մի բան եմ կարդում, որը մնում է գիտակցությանս մեջ:



Հաճախ եմ լսել, որ մարդիկ ասեն. Դե էլ ինչո՞ւ գիրք կարդամ, հիմա գիտելիք ստանալու այնքա՜ն ավելի հեշտ ձեւեր կան: Իհարկե. հեշտ ձեւեր միշտ էլ կան, սակայն միշտ չէ, որ հեշտ ճանապարհը տանում է այնտեղ, ուր մենք ենք ուզում հասնել: Ընթերցանությունը արվեստ է ու ոչ բոլորն են տիրապետում դրան: Սակայն երբ մարդ կարողանում է ոչ թե պարզապես կարդալ, այլ՝ մտնել գրքի մեջ, նա հասկանում է, որ ինչքան էլ բարդ է իր ընտրած ուղին, միեւնույն է, արժեր դրանով գնալ:

No comments:

Post a Comment