18 March 2015

Կարծրատիպ

Չգիտես ինչու, որոշ մարդիկ, իմ կարծիքով՝ մեծամասնությունը, փակված են մի ընդհանուր կարծրատիպ-վանդակի մեջ: Ես այն կկոչեի «եթե- ապա»: Օրինակ՝ «եթե քրիստոնյա եմ, ապա մուսուլմանը թշնամիս է», «եթե հայ եմ, ապա ռուսը բարեկամս է», «եթե ոչ ոք չի սիրում մեկին, ապա ես էլ չեմ սիրում», «եթե մեծամասնությունը համաձայն է, ապա ես էլ եմ համաձայն»...
.
Կարծում եմ, որ մարդիկ կամ վախից, կամ էլ անտարբերությունից են այդպես վարվում: Վախը այն դեպքում, երբ մարդիկ տեսնում են, որ այնպիսին, ինչպիսին իրենք կան, չեն ընդունվում, ստիպված փորձում են «ձուլվել» մեծամասնության մեջ:
Իսկ անտարբերությունը, երբ համաձայնում են, քանի որ հավես չունեն սեփական կարծիքը արտահայտելու եւ ավելորդ խնդիրների մեջ ընկնելու:   
Ճիշտն ասած՝  ինձ մոտ էլ եմ հաճախ նկատել այդ դեպքը, երեւի ավելի շատ՝ անտարբերության պատճառով եւ հիմա դա փորձում եմ փոխել  իմ մեջ:
Ու կոչ եմ անում բոլորի՛ն...

3 comments:

  1. «Երբ թվում է՝ ամեն բան քեզ հակառակ է գնում, հիշիր, որ օդանավը վերելքը կատարում է քամուն հակառակ»: Հենրի Ֆորդ

    ReplyDelete
  2. Անձամբ ես անհամբեր եմ սպասում, թե երբ պիտի դուրս գաս էդ թմբիրից, պայծառ Մարիամ...

    ReplyDelete
  3. Ապրես, Մարիամ ջան։

    ReplyDelete