15 November 2015

Անիրականը իրականության մեջ ...






Միայն փշրված երազն էր շարունակում ժամանակ շահել` փորձելով շոշափելի դարձնել այն, ինչ այլևս իրական չէր: 




- Երազանքնե՜ր…
 Դրանք անվերջ են ու անսահման …Մարդ ապրում է երազանքներով ՜.. հավատալով, որ դրանք կկատարվեն մի օր: Սպասում ենք անիրականի իրականություն դառնալուն ... ուզում ենք ավելին ու ավելին, ուզում ենք տեսնել ու  զգալ երազները ...  ուզում ենք մեզ զգալ հեքիաթում, ուզում ենք շոշափել անշոշափելին: Խոսում ենք իրականի մասին` պատկերացնելով անիրականը ... մտքով լինելով մեր երազանքների տիեզերքում:
- Անգամ հավատում ենք անիրական երազներին . ինչպես փոքրիկներն են հավատում են Ձմեռ Պապին,  իսկ մեր Ձմեռ Պապն– անիրական երազանքներն են, որոնց կուրորեն հավատում ենք ... սպասում ենք, որ կգան ու կջերմացնեն մեզ , կգան ու կփոխեն ամեն ինչ մեր շուրջ … որ մեզ ավելի լավ կզգանք ...Բայց մենք ընդամենը մեզ տրամադրում ենք դրան.. ու էլի, ինչպես երեխաները.երբ մի փոքր մեծանում են ու հասկանում, որ Ձմեռ Պապ չկա . մենք էլ սպասելուց հոգնում ենք   ու հասկանում, որ անիմաստ ենք սպասում …
 Ինչու սպասենք, եթե մենք կարող ենք ուրիշ երազներով մեր կյանքը լցնել, որոնք կկատարվեն    հաստատ, որոնց կատարվելը մեզնից է կախված , որտեղ մենք մեծ դեր  ունենք …

Ինքս սիրում եմ երազել ...միշտ երազում եմ, բայց նաև նպաստում եմ, որ կատարվեն երազանքներս ... փորձում եմ օգնել կախարդական երազներին: 
Երազեք շաաաաատ ու օգնեք ինքներդ ձեզ, որ կատարվեն ձեր իսկ երազանքները … 

No comments:

Post a Comment