20 November 2015

Գտեք ձեր Արևին ու դուք կշողա՜ք...






Երբ սկսում ես մտածել, ընկնում ես մտքերով ու հայտնվում մի սենյակում, որտեղ դու ես ու մտքերդ, որտեղ կարող ես ինքդ քեզ հետ լինել անկեղծ` չվախենալով սխալվելուց:
Հիմա ես մտքերիս սենյակում նստած եմ, որտեղ մութ է,  որտեղ ամեն րոպե լույսը գալիս ու գնում է, ասես խաղում է ինձ հետ` մեկ թաքնվում է, մեկ էլ՝ հայտնվում: Ախր դրանք իմ արևի շողերն են...
Նայում եմ վերև ու տեսնում մե՜ծ, պայծառ , ջերմացնող , լուսավոր արեգակին ու ակամայից ժպիտ է հայտնվում:
Սկսում եմ ժպտալ, կտրվել մտքերիցս: Ինձ զգում եմ արևի մի մասնիկը: Ասես .շողում եմ ու լույս եմ ճառագում. .. 
Բայց կարճ տևեց պայծառությունս, նորից գնաց, հասավ ուրիշ պատուհաններ ...
Եկավ մութն ու խավարը,  բայց այնքան էի լցվել ջերմությամբ, որ ուշադրություն չդարձրի խավարին ու լուսավորեցի սենյակը: Ջերմացա ու փոխեցի մտքերս: 
Հայացքս ուղղեցի դեպի լույսն ու արևը, իմ տաք ու պայծառ արև-աշխարհը, որտեղ ես միշտ ուրախ եմ , երջանիկ ու հեռու մթությունից: 
Ես միշտ ժպտում եմ իմ արևի հետ, որովհետև նա հասկանում է ինձ, ես դառնում եմ նրա մի շողը ...

Գտեք ձեր Արևին ու դուք կշողա՜ք...

No comments:

Post a Comment