27 September 2015

Երգեցիկ բանաստեղծություններ


Կոմիտասի բանաստեղծություններն ինձ համար բարդություններ առաջացրեցին։ Այդքան էլ լավ չկարողացա ընկալել իմաստները և իր ասելիքը այդ բանաստեղծությունների միջոցով։ Միգուցե պատճառն անծանոթ կամ էլ հորինված խոսքերն էին, որոնք հանգերը սազեցնելու համար էին գրված։ Դրանք ինձ էլ ավելի շատ էին խանգարեցին բանաստեղծությունները հասկանալ։ Բայց մի բան պարզ էր՝ նրան դուր էր գալիս գրել սիրո և բնության մասին։Ես այդքան էլ չեմ սիրում բնության մասին բանաստեղծությունները, քանի որ բանաստեղծների մեծ մասը սիրում է գրել այդ թեմայով և դրանք դարձել են սովորական։ Չնայած բոլորն էլ յուրովի են տեսնում բնությունը, ինչպես նաև սերը։ Չեմ կարող ասել, որ բանաստեղծությունները վատն էին, բայց համեմատած մյուս գրողների հետ, նա թույլ էր։ 
Կոմիտասը ծնվել էր երաժշտական տաղանդով և կարծում եմ, այն ամենը, ինչ անցնում էր նրա ձեռքի տակով, ձերք էր բերում երաժշտություն։ Այս բանաստեղծությունները նույնպես  ձեռք էին բերել  այդ երաժշտությունը և ինձ մոտ ցանկություն էր առաջանում դրանք հասկանալու փոխարեն՝  երգել։ Ոչ թե գրվածն ու դրա իմաստը, այլ երգեցիկ դարձնելն ու երգելու ցանկություն առաջացնելն էր նրա տաղանդը, այս բանաստեղծություններում։

No comments:

Post a Comment