17 September 2015

Մարող կարոտ


Դու դեռ չես գնացել, իսկ ես արդեն մտածում եմ մեր հաջորդ հանդիպման մասին։ 

Հեռացար, բայց ես դեռ զգում եմ քո բույրը: Ոչինչ այդքան ուժեղ հիշողություններ չի արթնացնում, ինչպես բույրը։ 

Հիշում եմ քեզ հետ անցկացրած ամեն մի վայրկյանը, իսկ դու երևի մոռացել ես դրանք։ 

Ժամանակի ընթացքում ամեն ինչ էլ ավելի սրվեց։ 

Կարոտն ինձ չի օգնում մոռանալ, այլ ստիպում է ավելի մանրամասն հիշել ու սպասել քեզ։ Չտեսնելը դեռ մոռանալու առիթ չէ։ Չտեսնելը ստիպում է քեզ կարոտել։ Իսկ կարոտի հետ իրականում ամեն ինչ կրկնապատկվում է. ավելի մեծ ցանկություն է առաջանում տեսնելու, գրկելու ու սիրելու։ Միայն կարոտելիս կարող ես հասկանալ, թե որքան թանկ է տվյալ մարդը քեզ համար։ 

Մի պահ փորձիր պատկերացնել՝  այդ մարդը ոչ էլ եղել է քո կյանքում, և դու կհասկանաս նրա դերն ու նշանակությունը իրականում:

 Հեռավորությունը ոչ թե սառելու ու հեռանալու, այլ կարոտելու ու մոտիկանալու համար է։ Գիտե՞ք, կարոտի մեջ տխուր բան կա, բայց երբ հիշում ես, որ վաղ թե ուշ կհանդիպեք, նույն այդ կարոտը ստիպում է ժպտալ։ 

Չէ՞ որ հույսը քո կարոտի նման վերջինն է մարում... 


No comments:

Post a Comment