27 September 2015

Բացիր աչքերդ

Շարունակիր սիրել, բայց մի սպասիր ոչնչի։ Կարելի է, չէ՞, ինչ-որ բան անել առանց ակնկալիքի։ 
Տխրել առանց պատճառի, մտածել ու մտածել։ Միթե՞ արժե օրվա մեծ մասն անցկացնել երազելով, սպասելով ու մտքերի մեջ լինելով։ Չհիշել կարևորը, բայց անպետքը պահել սրտի մեջ ու անընդհատ տխրել։ Չեն օգնի մյուսները, եթե դու ինքդ չցանկանաս փոխվել։ Մի՞թե քեզ դուր է գալիս տանջվելը։ Ժամանակն է եկել աչքերը բացելու ու ներկայով ապրելու։ Ինչքան կարելի է հիշել անցյալը և երազել ապագայի մասին։ Իսկ ներկա՞ն․․․Նա էլ մի օր կդառնա անցյալ, բայց դու չես էլ հասկանա։
Քնելուց առաջ մի մտածիր, թե ինչ կլինի տասը տարի հետո, տասը ամիս, անգամ՝ տասը օր հետո։ 
Փորձիր որոշել միայն վաղվա քո անելիքը, իսկ հաջորդ քնելուց համոզվիր, արդյո՞ք արեցիր այն, ինչ որոշել էիր անել այսօր։ Չէ՞ որ դա շատ կարևոր է այսօրվա գործը վաղվան չթողնելը։ Մի՛ ապրիր անցյալով ու հաստատ կգտնես քո տեղը ներկայում։
Շարունակիր սիրել, բայց մի սպասիր ոչնչի։ Կարելի է, չէ՞ ինչ-որ բան անել առանց ակնկալիքի։ Ամեն ինչ ավելի հեշտ ու գեղեցիկ կթվա։

No comments:

Post a Comment