17 February 2015

Մեծն Թումանյանը

Ես հաճույքով Թումանյան եմ կարդում եւ լսում դեռ շա՜տ փոքր ժամանակվանից: Ու չնայած, որ նրա ստեղծագործությունները հիմա եւ երեք տարեկանում տարբեր ձեւերով եմ ըմբռնում, միեւնույն է, այդ Հովհաննես Թումանյանի կերպարը ինձ համար մնում է անփոփոխ:

Ընդհանրապես, Թումանյանի պոեզիան առաջին հայացքից մատչելի է եւ շատ պարզ, սակայն երբ ավելի խորն ես մտնում դրա մեջ, հասկանում ես, թե որքան շատ բան է հեղինակը փոխանցում ընթերցողին: Օրինակ՝ «Գրիչ» բանաստեղծությունը: Թվում է, թե այն պարզապես մի տղայի մասին է, որը խոսում է գրիչի հետ, սակայն սա լրիվ իրականությանն է համապատասխանում, քանի որ երբ մարդկանց մոտ որեւէ բան չի ստացվում, նրանք սկսում են մեղադրել իրենց շրջապատող աշխարհը:
Ինձ համար Թումանյանը լավատեսության ամենապայծառ օրինակն է: Այնպիսի տպավորություն է՝ ասես նա երբեք չի վհատվում եւ ամեն ինչի մեջ լավն է տեսնում: 
Անգամ, երբ սուտ վկայության պատճառով նա նստած էր բանտախցում, միեւնույն է, այդ վստահությունը չէր լքում Հովհաննես Թումանյանին: Նա գրում էր. «Տրամադրութիւնս, գիտէք, որ հեշտ չի կարող փչանալ, եւ նոյնպէս լաւ է ու խաղաղ»։ Եվ այսպես կարելի է երկար թվել:
Թումանյանի լավատեսությունը, Տերյանի խաղաղությունը, Չարենցի հպարտությունը… 

No comments:

Post a Comment