27 February 2015

Խառնաշփո՞թ... վերջացրու՛

Հոգնել եմ ամեն անգամ լսելուց, որ դու չես հասկանում, որ դու չէիր ուզում, որ քո մոտ խառնաշփոթ է: Ամեն անգամ փորձում եմ օգնել, որպեսզի խառնաշփոթդ հավաքվի:
Իհարկե չեմ կարող օգնել այնքան, որ դառնա գրադարանային հավաքվածություն, այդպես չեմ ուզում և պետք էլ չի, բայց ամեն անգամ դու նորից նույն խառնաշփոթն ես սարքում, ինչպես փոքրիկ երեխան, ում դուր է գալիս ամեն ինչ գցել գետնին, իսկ հետո չհավաքել իրենից հետո: Ձեր տարբերությունը այն է, որ փոքրիկը նյութականություն է շպրտում, իսկ դու... շպրտում ես խոստումներդ ու խոսքերդ: Դու այնպես ես դրանք շպրտում, որ ջարդվում են, այլևս պիտանի չեն և պետք է գցել դրանց: Չկատարած խոստումներից շուտ էի հոգնել, ցավ էի ապրում հոգեպես, իսկ հիմա ցավ եմ ապրում ֆիզիկապես: Գիտե՞ս ինչու: Չտեղավորվեց մեջս, հասկանու՞մ ես, այնքան մեծ էր այդ հոգևոր ցավը, որ վերջիվերջո պայթեց: Պայթեց այնպես, որ իր պայթյունով ինձ վնաս հասցրեց, ինքս ինձ ես վնասեցի՝ քո շպրտած խոսքերի պատճառով, քո անուշադրության, որ խոսք էիր տվել, խոստումդ դրել գլխումդ մի փակ տեղ և մոռացել նրա մասին: Իսկ ե՞ս, գիտե՞ս ինչ եմ անում ես, միշտ փորձում եմ դրանք դնել մի տեղ, որտեղ ես միշտ կհիշեմ՝ սրտումս: Որտեղ ես ամեն օր այցելում եմ ստուգելով պարտքերս՝ սիրելիներիս:
Այո, ես քեզ սիրում էի: Դու իմ համար թանկ էիր:
Սիրում եմ հեքիաթներ, բայց ոչ քոնոնք, որովհետև դրանք սուտ են: Ես սիրում եմ հեքիաթներ, որտեղ հոգի է դրված, որտեղ մարդը չի խաբում, իրականությունը չի աղավաղվում, այլ ուղղակի ասվում ու գրվում են մտքեր: Ես քեզանից մտքեր էլ չեմ ուզում, ես պատասխաններ եմ ուզում, որոնք, ինչպես ասացի, սուտ չպետք է պարունակեն:
Ես նույնիսկ արդեն չեմ ուզում, ես իրավունք ունեմ պահաջելու, չէ՞ որ օգնում էի քեզ շպրտած խոսքերը հավաքել և... և  սրտի ցավով գցել աղբարկղը, որին հաջորդում էր պայթյունը...:

1 comment: