27 February 2015

Եթե մի բանը կարող ես գործով ապացուցել, խոսքերդ իզուր մի վատնիր

Խոսքն առանց գործի՝ ոչինչ է.
Խոսքը գործով՝ ինչ-որ բան.
Գործն առանց խոսքի՝ ամեն ինչ:
Քչերն են կարողանում գործել առանց խոսքերի, քանի որ մեծամասնությունը սիրում է անընդհատ խոսել, գովել ինքն իրեն, խոստումներ տալ... Ու որքան շատ է մարդ խոստումներ տալիս, այդքան քիչ է հավանականությունը, որ նա կկատարի դրանք: Ընդհանրապես, խոստում բառը կորցրել է իր երբեմնի արժեքը, մարդիկ հիմա օգտագործում են այն տեղի-անտեղի, առանց կարեւորություն տալու, հաճախ անգամ առանց հիշելու դրանք: 

Նա, ով կարողանում է լռել եւ աշխատել, հասնում է շատ բաների...

No comments:

Post a Comment