8 February 2015

Արցունքները աղի են...

Մենք արտասվում ենք գիշերը, որպեսզի արևը չչորացնի մեր արցունքները:
Հոգին մաքրվելու կարիք ունի, այն մեզ տալիս է մեր վատ հիշողությունները, մտքերը, դրանք  հենց իրենցով  վատն են, որ գիշերն են գալիս…
Գիշերը, երբ քո կողքին միակ ցավ կլանողը քո բարձն է, որը սուս ու փուս կուլ է տալիս արցունքներդ, որին կարող ես գրկել և գոռալ, որի վրա հանգստանում ես ամեն ինչից հետո…
Արցունքները աղի են, ամեն մի աղի բջիջ՝ մեկ տառ, ամեն մի արցունք՝ մեկ բառ և ամեն մի գիշեր՝ մի պատմություն: Շատ մարդիկ կարող են քեզ ստիպել արտասվել, լաց լինել, շատ մարդիկ կարող են քեզ ստիպել ժպտալ, ծիծաղել, բայց քո կյանքում կլինեն քչերը, ովքեր կստիպեն քեզ ծիծաղել արցունքներն աչքերիդ…:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Նունեին՝ իմ ուսուցչուհուն, ով ինձ վրա վատնեց իր ժամանակը, օգնեց ինձ, սովորեցրեց լիքը բաներ, ինձ տվեց մեծ փորձ, որը ես ուրիշ տեղ չեմ ստանա և հնարավորություն է տալիս շարունակել ու լինել իմ սիրելի Շողակնի անդամ:
Շնորհակալություն

2 comments:

  1. Իմ քնքուշ Մանե...
    Այդ մենք ենք շնորհակալ, որ մեզ չես մոռացել ու գրում ես: Ոչինչ չի փոխվել, դու առաջվա նման մեր բոլորի սիրելի Մանեն ես, ու մենք քեզ ու քո գրին սպասում ենք առաջվա պես: Քեզ հետ իմ հանդիպումը բնավ էլ ժամանակի վատնում չի եղել, սիրելիս, ավելին՝ դու առաջինը եղար, ով 8.3 դասարանում խստահայաց ու ծուլությունը չհանդուրժող դասավանդողի մեջ ինձ տեսավ, ընկալեց, ընդունեց ու համարձակություն ունեցավ հրապարակային բարձրաձայնել ենթակայքում: Ու ես շնորհակալ եմ քեզ խոսակցությունը բացելու և բարձրաձայնելու հնարավորություն տալու համար:

    ReplyDelete
  2. Մանե ջան, Շողակնը և 8.3-ը միշտ քո հետ է և միշտ պատրաստ լինել քեզ ծիծաղ պարգևողը արցունքներն աչքերիդ:

    ReplyDelete