Հեշտ է մի քանի րոպեում ավերել այն, ինչ ամիսներով կառուցվել է: Հեշտ է մի քանի րոպեում կոտրել սեղանին դրված բաժակը, բայց չզգալ, չզգալ նրա ցավը, չլսել նրա ճչոցը լռության մեջ:
Ամանորին հրաշքներ լինում են, Ձմեռ պապի հետ էլ են դրանք կատարվում: Բոլորի տներում ապրողը՝ մորուքով մարդուկը` մեր մարդուկը: Մանկությանս ամենա-ամենա հերոսը, ամենասպասված մարդուկը:
Սիրում եմ Սևակ կարդալ, սիրուն է
գրում: Սևակը կախարդական
է, նա կարող է մի երկու տողով կախարդել քեզ, քո հոգին: Բառախաղի է նման, բայց այնքան
սիրուն է, այնքան հուզիչ:
Հեռանում եմ հիմա
ես քեզանից, սակայն հեռավոր ապագայում քեզ կգտնեմ… Կլինես մի ծերունի, ալեհեր մազերով:
Կորած կլինեն մեր անցած օրերը, ու մեր անցյալը մենք կհիշենք ժպիտով:
-Այ բոլորը չգիտես, թե ինչու սպասում են Ամանորին մի հրաշքի-ի-ի-ի…Իսկ իրականում ինչո՞վ է այդ օրը տարբերվում մյուսներից: Այ ժամերը արդեն խփել են 12-ին, բայց ոչինչ չի պատահում: Ինչպես ցանկանում էի տաքանալ, այնպես էլ հիմա եմ ցանկանում…,-ճնճղուկը շարժեց իր թևերը և ավելի շատ փքվեց: