26 January 2015

Մի կորցրու ինքդ քեզ...


Կյանքում հայտնվում են տարբեր մարդիկ։ Կան մարդիկ, որոնք քեզ հետ են հենց ծնված օրվանից և կան մարդիկ, ովքեր հանդիպում են քեզ քո կյանքի ճանապարհին։ Կան մարդիկ, ովքեր քո առաջ փոսեր են փորում, կան նաև նրանք, ովքեր փակում են այդ փոսերը:
Իսկ դու քո հերթին փակում ես հարազատ մարդկանց կողմից արված փոսերը՝ ցանկանալով մեջը թաղել փորողներին։ 
Բայց պետք է իմանալ՝  հաճախակի ամենամեծ փոսերը փորում են այն մարդիկ, ովքեր քեզ ամենասիրելին են, ամենահարզատն են։ Մի գուցե փոսը այդքան էլ մեծ չէ, բայց ցնցումից այն կիլոմետրերով երկարում է... Այսինքն այն երբեք էլ չի վերջանում։ Եթե հանկարծակի ընկնես՝ ամբողջ կյանքումդ էլ թռիչքի մեջ ես անցկացնելու մինչև չհայտնվի մեկը, ով քեզ կբռնի։ 
Մի խաբվիր, երբ որ նրանք վստահությունդ շահելու համար տերևով փակում են իրենց սև գործը և ուղարկում առաջ։ 
Մի փորձեք նրանց պահել Ձեր կողքին, բայց նաև մի թաղեք։ 
Մի վախեցեք նրանց կորցնելուց։ Մի կորցրու ինքդ քեզ փորձելով պահել նրան, ով չի վախեցել կորցնել քեզ...

1 comment:

  1. Սա արդեն ուրիշ խոսակցություն է, լրիվ ուրիշ... Չեմ էլ թաքցնի՝ ինձ էս Մանեն շատ ավելի դուր եկավ: Ուրիշ Մանե է, ամեն ինչին վերևից նայող Մանե է: «Մի վախեցեք նրանց կորցնելուց։ Մի կորցրու ինքդ քեզ փորձելով պահել նրան, ով չի վախեցել կորցնել քեզ...»: Սրանք արդեն ուժեղ մարդու խոսքեր են: Շնորհակալություն, Մանե ջան:

    ReplyDelete