14 January 2015

Ուղղակի ուզում եմ ապրել, ոչ թե գոյատևել


Մոլորակս պտտվում էր արագ, շատ արագ, ինչպես տարիները՝ քեզ հետ: Ի՞նչ էր պետք անել մոլորակը կանգնեցնելու համար: Երեք ամիս առաջ դա եղավ: Կանգնեց մոլորակը կտրուկ՝ արագության տակ, շատ արագ: Ես պատրաստ չէի այդքան արագ կանգառին և մինչև հիմա չեմ կարողանում շարժվել: Չեմ կարողանում: Առանց քեզ ես չեմ ապրում այս կյանքում, ես գոյատևում եմ: Եթե չլիներ հույսը իմ սրտում, որ ևս մեկ անգամ քեզ կտեսնեմ, նույնիսկ չէի էլ գոյատևի, բայց քանի որ չեմ ուզում բավարարվել քեզ հետ անցկացրած ժամանակի հուշով, ես ամեն ինչ կանեմ, որ նորից քեզ տեսնեմ, որպեսզի ավելանա ապրելու իմ ժամանակը:
Ուղղակի ես ուզում եմ ապրել, այլ ոչ թե գոյատևել

2 comments:

  1. Ես, մենք սպասում էինք քո գրին... արդեն 21 օր: Շնորհակալ եմ, որ նորից գրում ես ու մեզ հետ ես: Իմ լավ Մանե...

    ReplyDelete
  2. Մանե ջան, իմ կյանքում շատ կարևոր աղջիկ: Էսպիսի սիրտ, միտք ու հոգի, որ դու ունես...իմ հարազատ, ջերմ,թանկ, հրաշալի Մանե:

    ReplyDelete