Մենք հարազատներ էինք դարձել, բայց դու եկար որպես օտարական: Թեպետ, ես նորից կրկնեցի անունս, բայց կարծես չլսեցիր:
Էլի փորձեցի... Դողալով ձեռքս դրեցի ուսիդ, ոչինչ չզգացի: Ուշ էր, շատ ուշ էր... Գիտեմ, մեղավորը ես էի: Քարացել էիր, իսկ ես թողեցի քեզ, որպես օտարական ու ետ դառնալով գնում էի իմ գնացքի ետևից: Հանկարծ հետևից մեկը շշնջաց` ինձ մոռացար, գալիս եմ: Ժպիտ հայտնվեց դեմքիս, վազեցի, գրկեցի քարացած արձանս ու զգացի, որ օտար չէ, մնում էր նա հասկանար:
Մենք վաղուց ծանոթ էինք, գիտեի անունդ: Ամեն անգամ անցնելով կողքովդ քթիս տակ անունդ էի տալիս, բայց քարացած էիր, ինչպես հիմա: Դու ինձ օտար համարելով եկար, ձեռքդ մեկնեցիր, անունդ ասեցիր, բայց դու վաղուց իմ հարազատն էիր, իմ օտար հարազատը...
Կմնամ այստեղ` քեզ հետ, կքարանանք միասին, իմ օտարական:
No comments:
Post a Comment