26 February 2017

Դառնացած ժողովուրդ


«Դառնացած ժողովուրդ» վերնագրով այս հոդվածը վերաբերում է առհասարակ աշխարհում ապրող բոլոր մարդկանց: Ամեն ինչ սկսվում է մարդուց, և խնդիրներն ու լուծումը նույնպես պետք է մարդու ներսում փնտրել: Նյութը կարդալով՝ զգացի Թումանյանի հիասթափությունը, բարկությունը, անհույս մարդկանց որևէ հույս տալու ցանկությունը: «Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք»։ 
Իմ մեջ հոդվածը ծնեց ավելի շուտ հիասթափություն, քան հավատ, կարծում եմ, այնքան ուժեղ էին հեղինակի զգացմունքները կյանքի, մարդկային անարդարության հանդեպ, որ բոլորը փոխանցվել էին նյութին: «Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։ Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում»: Մի՞թե դուք չեք զգում տխրություն: Գիտե՞ք, երբ մարդ որոշում է փոխվել, ոչինչ և ոչ ոք չի կարող նրան կանգնեցնել, բայց և փոխել չենք կարող նրան, եթե նա չի ուզում: Այնուամենայնիվ էությամբ մենք այնպիսին ենք ինչպիսին, որ կանք՝ չար ենք ու բարի, խելացի ենք ու հիմար: Ըստ իս, մարդու էությունը չի կարող խնդիր լինել. մեկ է՝ այն ինչպիսին է՝ նախանձող թե հիացող, արդար թե խաբեբա: Իհարկե, մենք պիտի դառնանք ավելի լավը, բայց «լավ» բառը նույնպես հարաբերական է: Մարդու ներսում կան հարյուրավոր հատկանիշներ, բայց մարդն է ընտրում, թե որոնք լինեն գլխավորները, և նա որոշում կայացնելով, դառնում է հենց այդպիսին: Մենք կարող ենք լինել ամեն ինչ՝ ինչ կցանկանանք: Խնդիրն այն է, որ մարդիկ կատարում են իրենց ընտրությունը, և նրանք ոչինչ չեն փոխի իրենց ներսում, քանի դեռ իրենք իրենց դուր են գալիս:
Ինձ դուր չեկավ այս հոդվածը, ոչ ոքին խորհուրդ չեմ տա կարդալու այն:

No comments:

Post a Comment