4 December 2016

Ուզում ես երջանիկ լինել՝ քարացիր


Ծերուկը եգիպտական Սֆինքսին ասում էր. «Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը: Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…»
Սֆինքսը պատասխանում է. «Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս»: Ծերունին իր կյանքն էր կորցրել, երջանկության իմաստը փնտրելով, բայց չէ՞ որ կյանքի բոլոր կարևոր բաները իմաստ չունեն, նրանք ուղղակի կան, ինչպես բույսերը, արևը, ինչպես մենք ՝ մարդիկ: Մենք միշտ երջանիկ լինել չենք կարող, ինքներս ենք խոչընդոտներ ստեղծում, որպեսզի հետո դրանք հաղթահարելով, երջանկության համը ավելի ուժեղ զգանք, մենք ագահ ենք, և միշտ ավելի ենք ուզում, չենք կարողանում ժամանկին կանգել: Երջանիկ լինելու համար «չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:
Իրականում, ոչ մի ողջ էակ, ոչինչ չգիտի, առհասարակ ոչինչ. մեր անունը, արևը, մոլորակը, բոլոր ֆիզիկական օրենքները մարդիկ պիտի հասկանան: Աշխարհը շատ հիասքանչ ու կախարդական է, տրամաբանական իմաստ  ունենալու համար շատ անհասկանալի է երջանիկ լինելու գաղտնիքը ստանալու համար: Քարանալ, նշանակում է հասկանալ դա, Ավետիք Իսահակայնը հենց այդ էր ասում:
Երջանկության իմաստը Ավետիք Իսահակյան

No comments:

Post a Comment