16 November 2016

Դատ ընդդեմ կրթական համակարգի

Էյնշտեյնը մի անգամ ասել է. «Մեզանից յուրաքանչյուրը հանճար է, բայց եթե ձկանը գնահատես նրա՝ ծառ մագլցելու ունակությամբ, նա կապրի իր ողջ կյանքը՝ հավատալով, որ հիմար է»:
Տիկնայք և պարոնայք ատենակալներ, այսօր փորձասեղանին մենք ունենք ժամանակակից կրթական համակարգը: Ուրախ եմ, որ եկել եք: Այս համակարգը ոչ միայն ստիպում է ձկներին ծառ մագլցել, այլև իջնել ծառից և կատարել 10 մղոնանոց մրցավազք: Ասա ինձ, դպրոց, դու հպա՞րտ ես այն ամենով, ինչը որ արել ես: Հաճու՞յք ես ստանում միլիոնավոր մարդկանց ռոբոտների վերածելուց։: Դու գիտակցու՞մ ես, թե քանի երեխա է նմանվել այդ ձկանը: Դասարանում լողալով հոսանքի հակառակ ուղղությամբ, չբացահայտելով իրենց տաղանդը: Մտածելով որ, որ իրենք հիմար են, հավատալով, որ անօգուտ են: Բայց ժամանակը եկել է, այլևս ոչ մի ներողություն: Ես հարթակ եմ հրավիրում դպրոցը և մեղադրում ստեղծագործությունը, անհատականությունը սպանելու և ինտելեկտուալ բռնություն իրականացնելու մեջ: Այն հին ինստիտուտ է, որն իրեն սպառել է: Այս ամենից եզրակացնելով՝ ես կանեմ իմ բացման հայտարարությունը և շնորհակալ կլինեմ,  եթե թույլ տաք ինձ ապացույցներ ներկայացնել:
-Համեցեք։
-Առաջին ապացույցը՝ ահա թե ինչպիսի տեսք ունի ժամանակակից հեռախոսը, ահա թե ինչ տեսք ուներ այն 150 տարի առաջ: Տարբերությունը մեծ է, այդպես չէ՞: Մնացեք ինձ հետ… Ահա ժամանակակից մեքենան և մեքենան 150 տարի առաջ, տարբերությունը մեծ է, այդպես չէ: Ահա թե ինչպիսին է ժամանակակից դասասենյակը, և ահա դասասենյակը 150 տարի առաջ: Ամո՞թ չէ: Անցել է ավելի քան մեկ դար, բայց ոչինչ չի փոխվել: Եվ դուք դեռ պնդում եք, որ պատրաստում եք սովորողներ ապագայի համար, իսկ ուր են ձեր ապացույցները: Ես ուզում եմ հարցնել՝ դուք պատրաստում եք երեխաներին ապագայի՞ համար, թե անցյալի: Ես ստուգումներ կատարեցի և պարզեցի, որ դուք պատրաստում եք մարդկանց աշխատանքի՝ գործարաններում: Որով բացատրվում է, թե ինչու եք երեխաներին նստեցնում ուղիղ շարքերով, գեղեցիկ և կոկիկ: Ասում եք նրանց նստել լուռ, ձեռք բարցրացնել, եթե ուզում են խոսել, տալիս եք կարճ ընդմիջում ուտելու համար, և օրը 8 ժամ ասում նրանց, թե ինչ մտածեն: Եվ մրցակցություն եք մտցնում իրենց մեջ A ստանալու համար: Տառ, որը որոշում է ապրանքի որակը, A որակի միս: Ես հասկանում եմ: Հին ժամանակներում ամեն ինչ այլ էր: Բոլորս էլ ունենք անցյալ, ես ինքս Գանդհին չեմ: Բայց այսօր մենք չպետք է ստեղծենք զոմբիացած ռոբոտների: Աշխարհն առաջադիմել է, և հիմա մեզ պետք են մարդիկ, ովքեր ստեղծագործող են, նորարար, քննող, անկախ միտք ունեցող մարդիկ, որոնք կարող են միավորել: Տեսեք, ամեն գիտնական կարող է ասել, որ գոյություն չունի երկու միանման ուղեղ: Եվ ամեն ծնող, ով ունի երկու կամ ավել երեխա, կարող է հաստատել դա: Եվ խնդրում եմ բացատրեք ինձ, ինչու եք վարվում սովորողների հետ այնպես, կարծես թե նրանք թխվածքաբլիթի կաղապարներ են կամ սնեփբեգ գլխարկներ՝ առաջարկելով նրանց նույն համարը:
-Հետևեք ձեր խոսքերին։
-Կներեք, ձերդ մեծություն: Բայց եթե բժիշկը նույն բուժումը նշանակեր իր բոլոր հաճախորդներին, արդյունքները ողբերգական կլինեին։ Այնքան շատ մարդիկ կհիվանդանային․․․ Մինչդեռ, երբ խոսքը վերաբերում է դպրոցին, դա հենց այն է, ինչ կատարվում է։ Սա կրթական հանցագործություն է, որտեղ մեկ ուսուցիչը կանգնում է 20 աշակերտի դիմաց, որոնցից յուրաքանչյուրը ունի տարբեր հնարավորություններ, տարբեր կարիքներ, տարբեր տաղանդներ, տարբեր երազանքներ․․․Եվ դուք սովորեցնում եք բոլորին նույն բանը՝ նույն մեթոդներո՞վ։ Դա սարսափելի է։ Տիկնայք և պարոնայք, մեղադրյալը չպետք է արդարացվի։ Սա, գուցե, երբևէ գրանցված ամենածանր հանցագործություններից է։ Էլ չեմ նշում այն մասին, թե ինչպես եք դուք վերաբերվում ձեր աշխատողներին․․․
-Առարկում եմ։
-Առարկությունը մերժված է։ Ես ուզում եմ լսել։

-Սա խայտառակություն է։ Ես ուզում եմ ասել, որ ուսուցիչներն ունեն մոլորակի ամենակարևոր մասնագիտությունը, մինչդեռ նրանք ցա՞ծր են վարձատրվում։ Զարմանալի չէ, որ այդքան շատ սովորողներ անուշադրության են մատնվում։ Եկեք անկեղծ լինենք։ Ուսուցիչները պետք է վարձատրվեն ճիշտ այնքան, ինչքան բժիշկները, որովհետև բժիշկը կարող է վիրահատել սիրտը և փրկել երեխայի կյանքը, բայց լավ ուսուցիչը կարող է  բացահայտել այդ երեխայի սիրտը և թույլ տալ նրան իսկապես ապրել։ Տեսեք՝ ուսուցիչները իրական հերոսներ են, որ շատ հաճախ մեղադրվում են։ Բայց խնդիրը նրանց մեջ չէ։ Նրանք աշխատում են մի համակարգում, որտեղ չունեն բավարար իրավունքներ և ընտրության հնարավորություններ։ Ուսումնական ծրագրերը ստեղծվում են քաղաքական անձանց կողմից, որոնց մեծամասնությունը իր կյանքում գեթ մի օր էլ չի դասավանդել։ Ահա մի ստանդարտ թեստ։ Նրանք մտածում են, որ քաշքշուքը ընտրությամբ պատասխանով հարցերի շուրջ կբերի հաջողության․․․Դա տարօրինակ է։ Իրականում, այս թեստերը չափազանց կոպիտ են օգտագործման համար և պետք է արգելվեն։ Բայց մի մտածեք, թե սրանք իմ խոսքերն են, լսեք Ֆրեդերիկ Քելլիին՝ այն մարդուն, ով ստեղծել է ստանդարտ թեստավորման համակարգը, և ում խոսքերը ես մեջբերում եմ «Այս թեստերը չափազանց կոպիտ են օգտագործման համար և պետք է արգելվեն»։ Տիկնայք և պարոնայք ատենակալներ, եթե մենք շարունակենք գնալ այս ճանապարհով, արդյունքները աղետալի կլինեն։ Ես այնքան հավատ չունեմ դպրոցի նկատմամբ, բայց ես հավատում եմ մարդկանց։ Եվ եթե մենք կարող ենք կատարելագործել բժշկությունը, մեքենաները, Facebook-ի էջերը, ապա մեր պարտականությունն է նույնն անել նաև կրթական ոլորտում բարելավել, փոխել այն, ազատվել դպրոցի ոգուց, որովհետև այն անօգուտ է, քանի դեռ մենք աշխատում ենք հանել յուրաքանչյուր աշակերտի հոգին։ Ահա, թե ինչը պետք է լինի մեր խնդիրը․ այլևս ոչ մի ընդհանրացված հարց, փոխարենը եկեք անհատապես թափանցենք յուրաքանչյուր դասարանի յուրաքանչյուր երեխայի սիրտը։ Իհարկե, մաթեմատիկան կարևոր է, բայց ոչ ավելի, քան արվեստը կամ պարը։ Եկեք ամեն տաղանդի տանք զարգանալու հավասար հնարավորություններ։ Գիտեմ, որ երազանքի պես է հնչում, բայց այնպիսի երկրներ, ինչպիսին Ֆինլանդիան է, տպավորիչ քայլեր են կատարում։ Նրանց ուսումնական օրերը ավելի կարճ են, ուսուցիչները ստանում են արժանի վարձատրություն, տնային աշխատանքը բացակայում է, և մրցակցության փոխարեն նրանք կենտրոնանում են համագործակցության վրա։ Այստեղ նույնպես կան հանդուգն տղաներ և աղջիկներ։ Նրանց կրթական համակարգը գերազանցում է աշխարհի ցանկացած երկրում գործող կրթական համակարգին։ Այլ երկրներ, ինչպիսին Սինգապուրն է, արագ գնում են դեպի հաջողություն։ Մոնթեսսորիի կարգի դպրոցներ, Khan Academy-ին նմանվող ծրագրեր։ Լուծումը մեկը չէ, բայց եկեք շարունակենք, քանի որ մինչդեռ աշակերտները կազմում են մեր ներկայիս բնակչության 20 տոկոսը,  նրանք մեր ապագայի 100 տոկոսն են։ Ուրեմն եկեք ուշադրություն դարձնենք նրանց երազանքներին։ Եվ աննկարագրելի է, թե ինչերի մենք կհասնենք։ 
Ահա այն աշխարհը, որին ես հավատում եմ։ 
Աշխարհ, որտեղ ձկները այլևս պարտադրված չեն ծառ մագլցել։ 

Աղբյուրը՝ He just sued the school system։
Թարգմանությունը՝ Սիրուշիկ Սահակյանի, Սոնա Բեզիրգանյանի
Խմբագրումը՝ Սոնա Բեզիրգանյանի

No comments:

Post a Comment