8 October 2016

Անտեսված Երևան

Այսօր նշվում է Երևանի՝ ՀՀ մայրաքաղաքի, հիմնադրման 2798 ամյակը։ Հինգ տարին այդ 2798 տարում մի չնչին պահ է, սակայն բավականին շատ բան է փոխվել հենց այս երեք տարում։
Երևան քաղաքը կարելի է ճանաչել իր ճարտարապետական առանձնահատկություններով և կառույցների բազմաոճային լինելով։ Առաջին մեծ փոփոխությունը, որը կնշեմ` կապված է հենց շենքերի հետ։ Ամեն տարի բազում շենքեր են կառուցվում մեր մայրաքաղաքում, որոնցից ամեն մեկը առանձին վերցրած շատ հաճելի կառույց է, սակայն, երբ նայում ես ողջ քաղաքին, կարծես չես կողմնորոշվում, թե որն է Երևանի ոճը։ Ցածրահարկ տուֆի շենքերի կողքին հանկարծ տեսնում ես բարձրահարկ էլիտար շենքեր։ Տեսնում ենք ծայրահեղություններ, որոնք ցույց են տալիս, որ Երևանը փաստացի չունի հաստատուն ոճ։ Միայն այս փաստը բացառում է Երևանը ՀՀ մշակութային մայրաքաղաք լինելուն, չնայած որ Երևանում բազում մշակութային միջոցառումներ են արվում։ Երևանի քաղաքապետարանի անլուրջ վերաբերմունքը տեսնելով՝ չեմ կարող հավատալ, որ առաջիկայում ինչ-որ բան կձեռնարկվի։
Երկրորդ մեծ փոփոխությունը արդեն մարդկանց մեջ է։ Հիշելով, թե որքան մեծ էր մարդկանց հուզումը Երևանի տոնի նկատմամբ տարիներ առաջ և, թե որքան է դա հիմա՝ մեծ հիասթափություն ես ապրում։ Կարծես կորել է մարդկանց կրակը Երևանի տոնի համար։ Մենք չենք արժևորում մեր մայրաքաղաքը, և սա ունի մի պատճառ։ Տարիներ առաջ մարդկանց մեջ հույս կար, որ անկախ երկրի սոցիալական և քաղաքական խնդիրների` ամեն ինչ լավ է լինելու։ Այլևս չկա այդ հավատը, և մարդիկ այլևս անիմաստ են համարում Երևանի տարիքի մասին մտածելը։ Եվ սա այն ժամանակ, երբ մեզ ընդամենը երկու տարի է բաժանում հոբելյանական 2800 ամյակից։ Երևանի տոնի հանդեպ հետաքրքրության կորուստը մեծ ազդակ է, որ չկա էլ հույս մարդկանց մեջ, իսկ դա կարծես, թե ամենից վատ բանն է, որ կարող է պատահել մարդկանց հետ…

1 comment:

  1. Շուտ-շուտ գրիր, լա՞վ, Էրիկ ջան: Ես ու «Շողակնը» կարոտում ենք...Շնորհակալություն:

    ReplyDelete