14 September 2016

Հավատը փոփոխության

Image result for hawk in the sky
Մարդիկ ապրում են իրենց կյանքը հավատալով նրան ինչին նրանք ճիշտ են համարում: Դա է պատճառը, որ անկախ ամեն ինչից մարդը չի զղջում իր արարքների համար:
Միևնույն ժամանակ այն ինչն մենք անում ենք կամ մտածում դրդված է մեր գիտակցության սահմանած ճիշտ գործերի հաջողությամբ պսակվելու կամ ձախողման մատնվելու փորձից: Մենք այս որոշումները ընդունում ենք ենթագիտակցաբար և այն, որ ես հիմա խոսում եմ այս մասին և օգտագործում եմ այս բառերը ևս տրվում են ինձ իմ ենթագիտակցությունից, որը ընկալում է դրվագները և ինչ-որ կերպ արտահայտում է դա: Գոնե ես հավատում եմ ա'յս ճշմարտությանը: Մարդը ծնվում է և ստանում է իր ծնողների մտավոր ունակությունները, ապա դաստիարակվում նրանց կողմից, հետո գնում է նրանց կողմից ընտրված հաստատություն, ապա նրան քարոզում են ինչ-որ մի կրոն և տարբեր արժեքներ, այնուհետև արդեն ձևավորում է իր մտածողությունը ելնելով այս բոլոր նշված երևույթներից, որը նա հանդիպել է: Մարդը չի, որոշում ոչինչ և այդ ճիշտն ու սխալը, որը մենք միշտ շեշտում ենք զուտ կարծրատիպը, որը սահմանվել է մի հասարակության կողմից, որը հասկացել է դա իրեն շրջապատող հասարակությունից և այսպես շարունակ: Անհնար է լինել անկախ, քանի որ այն փաստը, որ դու մտածում ես անկախության մասին գալիս է քո մտածմունքների հասարակությունից կախումը:

Բայց դա չի նշանակում, որ պետք է ուղղակի մի կողմ քաշվել և մեր ոչ միանշանակ արարքները բարդել նրա վրա, որ մենք չենք, որոշում մեր մտքերը: Դա իրականում վատ բան չէ այլ ուղղակի փաստ, որը հորդորում է մեզ հավատալու,ոչ ուշ չէ փոխվել դեպի այն ուղին, որը ձեռնտու է բոլորին: Միգուցե մեզ է վիճակված աշխարհին կատարելություն բերելը: Դրա համար պետք է հավատալ սեփական ուժերին և ունենալ շրջապատի մարդկանց հասկանալու հնարավորություն հիշելով այն փատը, որը նշեցի այս հոդվածում:   

1 comment:

  1. Մարդիկ ապրում են իրենց կյանքը հավատալով նրան, ինչին նրանք ճիշտ են համարում: Հաստատտ, Էրիկ ջան:

    ReplyDelete