11 September 2016

Ողբալ, թ՞ե փոխել

 

Կարդալով Խորենացու ողբը

Միշտ էլ լինելու է այդ հարցը՝ ողբալ, թե փոխել, պայքարել, թե հանձնվել: Ճիշտ պատասխանը բոլորս էլ գիտենք, բայց ոչ բոլորս ենք «ճիշտ» գործում: Գրեթե բոլորը հիմա ողբում են, բողոքում են, դճգոհ են, բայց երբ գալիս է փոխելու ժամանակը, ավելի ճիշտ՝ հնարավորությունը, մարդիկ պակասում են: Եվ թվում է, որ ոչ ոք դժգոհ չէր։ Բայց երբ այդ փոխելու հնարավորությունը վերանում է` մարդկանց պակասի պատճառով, նորից ազգը սկսում է ողբալ՝ ասելով, թե անարդար է ամենինչ:
 Ամբողջ մեր կյանքը կռիվ է, կռիվ է ուրիշների հետ, ինքներս մեզ հետ: Հնարավորություն միշտ էլ կա: Մենք կամ չենք կռվում, կամ կռվում ենք մինչև մահ: Եվ եթե բողոքում ենք, ողբում ենք, եթե իրոք դժգոհ ենք, ուրեմն ինչու երբ հնարավորություն կա, հետ ենք շրջվում կռվից: Ինչու ենք վախենում: Չէ՞ որ երկիրը մերն է, մեր ձեռքերում է նրա ապագան, մեր ընկերները, հարազատները այստեղ են ապրում: Մենք միայն մեզ համար չպետք է պայքարենք, այլ բոլորիս, հայ ազգի համար: Եթե շատ լինենք, միասին լինենք, այնքան հեշտությամբ ամեն ինչ կփոխենք: Եվ ով էլ լինի մեր ճանապարհին, ի վերջո կհաղթենք: Քանի տարի է այսպես եղել։ Ինչքան մեզ հիշում ենք` միշտ բողոքել ենք: Քանի հնարավորություններ են եղել, որ չենք օգտագործել: Ինչ կապ ունի` ով ենք` տատիկ, պապիկ, երիտասարդ, կին, թե երեխա: Հերիք է միայն լուրերին հետևենք` տխրելով, կամ ուրախանալով նորություններով, ակտիվ խոսենք, բայց կռվին հեռվից նայենք: Դե վեր կացեք, ժողովուրդ, հետ բերեք ձեր պահանջած արդարությունը, ինքներդ ձեզ հետ բերեք, դե փոխեք, հերիք է ողբաք:

1 comment:

  1. Անի ջան, սա էլ Ողբի հռոմեական տարբերակը: Մարկոս Ավրելիոսը անառակացած Հռոմի մասին. Երեք տարում կարողացա նորոգել սրա բոլոր ավերված շենքերը, բայց երեսուն տարում չկարողացա ուղղել սրա մեկ թաղի բարքը: Էտնա հրաբուխը սիցիլիացիներին այնքան չի վնասում, որքան մի անհամեստ կին` հռոմեացիներին: Ո'վ Հռոմ, չեմ ողբում վրադ, որ պալատներդ ավերվել են, պարիսպդ փլվել է, անտառներդ այրվել են, բնակիչներդ քչացել են, այլ ողբում եմ և կրկին ողբում` տեսնելով քեզ` քո հայրերի առաքինությունից, քո մայրերի դաստիարակությունից զուրկ: Կորավ, կործանվեց մեր հայրենիքը, երբ մեր որդիների դաստիարակությունը պակասեց, տղաները լրբացան, աղջիկներն ամոթխածությունը մի կողմ դրին, և մայրերն անպարկեշտ դարձան:

    ReplyDelete