8 May 2016

Չիմանալ


Ես չափից շատ գիտեմ, չափից ավելնորդ բաներ գիտեմ։ Շատ բաներ կան, որոնք չեմ ուզում տեսնել, բայց տեսնում եմ, որոնց ուղղակի չեմ ուզում հավատալ, բայց գիտակցությունս ու աչքերս հակառակն են ստիպում անել։


Երբ չափից շատ գիտես, աշխարհի իմաստը չկա։ Հետաքրքրությունը չկա, մի՞թե այն չէ աշխարհի իմաստը։ Մենք ամեն օր արթնանում ենք, սպասելով նոր բաներին, նոր պահերին, նոր մարդկանց, հանդիպումների։ Եվ այն որ այսօր մեզ հետ կարող է լինել հետաքրքիր բան, կամ այն ինչին մենք սպասել ենք երկար ժամանակ, ստիպում է մեզ արթնանալ։ Բայց եթե հանկարծ իմանանք թե ինչպես կլինի մեր օրը, շատ անգամներ ուղղակի քնած կմնամք։ Օրերը դանդաղ և անհետաքրքիր կանցնեն, իսկ թեկուզ մեր անիրական սպասումներով ու պատկերացումներով մենք մեր օրը, մեզ փոխում ենք։ Նույնիսկ կարող եմ շուտ արթանանալ մի անիմաստ օր, և այն տեղ մցնենլ հետաքրքիր մարդկանց, պահեր։

Չեմ ուզում շատ իմանալ, չեմ ուզում իմանալ ինչ կլինի, երբ կլինի, լավ կլինի թ՞ե վատ, նոր հյուր կունենամ, թ՞ե կորած ընկեր։ Ուղղակի ուզում եմ ամեն օր արթնանալ, ոչինչ չիմանալով, նույնիսկ այն օրում որտեղ ինձ ոչ մի ուրախալի նորություններ չեմ սպասվում, կսպասեմ մինչև վերջ հուսլով ու ամենինչ անելով որ կատարվեն մինչև սկսվի հաջորդ օրը։ Ամեն գիշեր կքնեմ չիմանալով կարդնանամ արդո՞ք։ Ամեմ անգամ կասեմ սրտիս խոքերը առանց մտածելու թե ինչ կլինի։ Ամեն անգամ, ամեն օր կապրեմ սպասելով հրաշքի, և այն կգա։ Իրականում լավ է չիմանալը, իհարկե ինչքան չքնաղ բաներ կան աշխարհում որոց մասին մենք չգիտենք, բայց և հազարավոր սարսափելի բաներ կան, որոնց իմանալով վախով կապրեինք մեր կյանքը, կամ ուղղակի չենք լինի։  Բայց ախր, երբեմն ինչքան ճիշտ է չիմանալը, մեկի խնդիրները, մեկի վիշտը, քեզ սպասվող կորուստը, երբեմն, երբ չգիտես, դու հեռու ես և ինչքան էլ այն քեզ հետ կապ ունենա դու ինչ որ մասում անծանոթ ես, հեռվում ես, ուղղակի ոչինչ չգիտես։

No comments:

Post a Comment