19 April 2016

Մարդիկ որոնք ուրիշ են


Մարդիկ, բոլոր մարդիկ տարբեր են, և ամեն մարդու կյանքում կան մարդիկ որոնք տարբեր են բոլորից, որ փայլում են մյուսների կողքին։ Որոնք ուրիշ են մեզ համար, ինչքան էլ սխալ է, բայց ճիշտ է։ Եվ մեր կյանքի հիմնական նպատակն է գնտել նրանց, ինչքան շուտ այդքան լավ։
Երբ գտնես բոլոր դժվարությունները նրանց հետ կհախթահարես, և ամեն օրդ ուրիշ կլինի։ Ինչքան էլ բարկանաս, նեղանաս, միևնույնն է վերջում կներես, որովհետև սիրտդ է ուզում, նրանց հետ սիրտդ՝ դու երջանիկ ես։ Իսկ սիրտը միշտ ձգտում է այնտեղ որտեղ երջանկություն կա, թեկուզ մի վարկյան։ Եվ երբ նույնիսկ փորձես փոխարինել այդ մարդկանց նրանք հանկարծ կհայտնվեն, և նույնիսկ նրանց մի հայացքը, մի խոսքը կարող է միլիոնավոր կլոմետրերով քեզ հեռուն նետել մյուսներից։ Եվ ինչ էլ փոխվի, միևնույնն է ամենինչ նույնն է լինելու։ Եթե իրոք սիրում ես, ուրեմն մի օր էլ կատես, ես ատեցի, և սկսեցի ավելի շատ սիրել։ Սկսեցի ավելի տեսնել, և ընդունել որ նրանց նման չկա, և որ ոչ ոք չի կարող լրացնել նրանց բացը։ Հերիք է նրանց մի բառ ասես, և նրանք քեզ կոգնեն, և նրանց մի խոսքը քո տխրությունը կդարձնի ուրախության։ Նրանք կարծես պահապան հրեշտակներ լինեն, և երբ տեսնում են, որ դու սկսում ես կործանվել, հայտնվում են և տալիս են քեզ հույս։ Ոմանք խոսքերով, ոմանք անձայն։ Եվ ինչքան դատարկ են մյուսները նրանց կողքին։ Եվ դա փոխադարձ է, նրանց դու նույնպես օգնում ես մի խոսքով, մի արարքով, առանձ փորձելու։ Ինչքան հաճելի է լինել սիրված ու սիրել, լինել հեռու բայց չկարոտել, ապրել մեկի համար և լինել մեկի կյանքի պատճառ։ Շատ ունեցեք նրանց նման մարդկանց, ովքեր կփոխարինեն բոլորին, բայց ոչ ոք նրանց չի կարող փոխարինել։

No comments:

Post a Comment