11 April 2016

Երկու խոշոր չարիք. վերլուծություն

Ղազարոս Ազայանի հոդվածը կարդալուց հետո, որոշեցի գրել իմ կարծիքը վերոնշյալ երկու չարիքների մասին: Նախ ասեմ, որ ի տարբերություն Աղայանի, ես ամեն ինչ չեմ բարդում դպրոցի վրա և կարծում եմ, որ դպրոցը մարդու մտածողության մեջ կարող է այնքան էլ մեծ դեր չխաղալ: Իմ կարծիքով, մարդկանց հոգեբանական լարվածության հիմնական պատճառը կենցաղի ակնթարթային փոփոխությունն է:
XXI դարում ժամանակին զուգընթաց քայլելը գրեթե անհնար է: Գիտությունը զարգանում է օրեցօր և մարդիկ չեն կարողանում հասցնել այդ փոփոխություններին: Նաև քաղաքական վիճակը կարող է ամբողջությամբ փոխվել մեկ օրվա ընթացքում: Մարդիկ պարտավոր են չափազանց զգոն լինել, բայց նրանք դա չեն ուզում: Իմ կարծիքով, այս պրոցեսը կանգնեցնելու համար պետք է ընտրություն կատարել մարդկանց կենսամակարդակի զարգացման և նրանց նյարդային վիճակի միջև: Առաջին կողմից միգուցե չլինի այլևս այսպիսի զարգացման շրջան, սակայն մյուս կողմից էլ բոլոր գյուտերը և քաղաքական հնարքները արվում են մարդկանց բարեկեցության համար: Այսպիսով` նույնիսկ մարդու հոգեկան աշխարհի վրա ազդող մարդիկ են ուզում հոգևոր ներդաշնակություն: Այս խնդրի լուծումը, իմ կարծիքով, զարգացման տեմպի իջեցումն է: 

No comments:

Post a Comment