5 April 2016

Որպեսզի տեսնենք աղետի տեսարանները


Մարդիկ միանում են, երբ ունեն ընդհանուր թշնամի կամ կա աղետի մտավախություն: Միավորված մարդիկ գրեթե միշտ հաղթում են, միգուցե դա է պատճառը, որ մենք միասին ենք, երբ, որպես անհատ, անզոր ենք լինում լուծել խնդիրը: Ամենից ցավոտը այն պահն է, երբ աղետը դեռ չի եղել, բայց զգում ես, որ այն կանխարգելել չես կարող: Այդ մտավախությունը մեզ ստիպում է անզորություն զգալ  և ստիպում է նաև հարմարվել իրավիճակին: 
Այսպիսով, եթե անցյալում ինչ-որ իրավիճակ մեզ մահացու էր թվում, հիմա կարող է դառնալ առօրյա: Իմանալով, որ աղետը բերում է հետընթաց, մենք խուսափում ենք դրանցից, ապա, երբ արդեն փախչելու հնարավորություն չունենք, դառնում ենք դժվարությունների փորձ չունեցող մի անպետք արարած: Մենք զղջում ենք ունենում և մտածում, թե ինչ կլիներ, եթե չվախենայինք այդ աղետից և փորձեինք դա հաղթահարել: Այդ պահին ուղղակի ուզում ենք տեսնել այդ «աղետի տեսարանները»: Մենք ափսոսում ենք, որովհետև չենք տեսել ցավ, դժվարություն, կորուստ... : 
Ցավոք, հաճախ ափսոսանքը երկար է տևում է, սակայն դրանք իրականում կարևորագույն դասերն են, որոնք պետք է մեկ անգամ ապրել՝ ընդմիշտ հիշելու համար: 

No comments:

Post a Comment