5 April 2016

Վերջին հրաժեշտը


Ինձ ժամանակ էր պետք հասկանալ, հետո ընդունել, որ դու չկաս։ Որ ես դեռ շատ երկար չեմ կարող իմանալ ուրախ ես դու, թե տխուր։
Չեմ հավատում, որ կգամ այն տեղ ուր միշտ դու էիր և քեզ չեմ տեսնի։ Հիմա արդեն հասկանում եմ ու ընդունում, բայց միևնույնն է չեմ հավատում, ոչ թե չեմ ուզում հավատալ, այլ ուղակի չեմ կարողանում, աշխարհում ամենին կհավատայի, բայց ոչ դրան։ Հիմա ներսումս ինչ-որ մաս դատարկ է, և ես ուզում եմ զգալ ու հավատալ, որ միևնույնն է հեռու ես, բայց իմ սրիտում միշտ կմնաս, և որ կշարունակես ինձ աննկատ հետևել, բայց ես վախենում եմ, անչափ վախենում եմ, ինչ կլինի երբ մեծանամ ու մոռանամ քեզ, որ միայն հիշեմ ինչքան լավն էիր, որ ինձ քո մասին հարցնեն իսկ ես էլ չտխրեմ, միայն հարցին պատասխանեմ, իսկ դիմացիններին կթվա թե ուժեղ եմ, այլ ոչ թե իրականությունը, որ ուղղակի մոռացել եմ։ Երբ դու գնացիր, ինձ թվաց թե  ես դիմանալով դարձա ավելի ուժեղ, բայց ես նույն եմ։ 
Հետաքրքրությունը ինձ ներսից սպանում է, ոչնչացնում։ Եթե աշխարհում այսքան հրաշքներ կան՝ տարբեր զգացմունքներ, երաժշտություն, համ, արևի շողեր, մարդիկ որոնք ամեն անգամ իրենց հույսը քեզ են տալիս, ուրեմն ինչպես կարող է այնտեղ հեռուներում ամենինչ վատ լինել, դու տխուր լինես։ Իմ վախը կկորի, խեղդող հետաքրքրությունը կանցնի, եթե ինչ-որ մեկը ասի, որ դու ուրախ ես, միևնույնն թե ով միայն ասի, որ ուրախ ես, միայնակ չես։ Նորից կզգամ, որ իմ սրտում ես, որ հեռվից հետևում ես, որ միշտ իմ հետ ես։ Երբ ինձ ուժեղ եմ պահում, ու չեմ տխրում բոլորը մտածում են թե չեմ հասկանում, իսկ երբ տխրում եմ բոլորը ասում են թե թույլ եմ։ Այո ես չեմ հասկնում ու միգուցե դեռ շատ երկար ժամանակ չեմ հասկանա, կամ էլ միգուցե հասկանում եմ, բայց չկա ավելի ահավոր բան քան հասկանալ, և իմանա որ դու անզոր ես։ Միգուցե նաև թույլ եմ, որովհետև ես մենակ չեմ այսպիսին, բայց ես պարտավոր եմ ուժեղ լինել: Ես մտածում էի, որ դու գնացել ես, բայց երբ ինձ ասացին, ուղղակի լսելուց ես մոլորվեցի, կորեցի, կործանվեցի, ու գնացի հեռու, շատ հեռու։ 
Հիմա նորից հետ եմ եկել ու ոչինչ չի փոխվել։ Դու չկաս, բայց արևը նույն ձև շողում է, աստղերը նույն ձև փայլում են, մարդիկ խոսում, տխրում, ուրախանում են, ոչ ոք չի նկատում որ դու չկաս, ամենինչ շարունակվում է, կյանքը շարունակվում է:
Միայն ես եմ հիշում ու տխրում։ Նույնիսկ, երբ ժպտում եմ ինձ անչափ մեղավոր եմ զգում։ Դու այնտեղ տխրում ես, իսկ ես այստեղ ժպտում, ա~խ միայն թե իմանայի, որ դու էլ ես ուրախ, անվերջ կժպտայի։
Գիտեք ամբողջ աշխարհում մարդիկ շատ են հեռացել, բայց միևնույնն է, երբեմն ոչ ինչ և ոչ ոք չի կարող բաժանել մարդկանց, կտրել նրանց կապը։ Պետք է հավատալ, որ նրանք մեր սրտերում են, այնքան ուժեղ հավատալ, որ նույնիսկ երբ ասեն, որ ուղղակի հույսես քեզ տալիս հավատը չկորի։ Կյանքը շարունակվում է, պետք է գնալ առաջ նրա հետ, պետք է միշտ ուժեղ և արդար լինել, տանել հիշողությունները մեզ հետ, հավերժ պահել մեր սրտերում նրանց, ովքեր էլ չկան, կամ հեռու են, պատրաստ լինել նոր ծանոթությունների, հրաշքների, անակնկալների, միշտն ընտրել այն ուղին ուր սիրտն է ուզում, ուր ամենինչ նոր է և երբեք, երբեք չկանգնել, ով կամ ինչ էլ լինի ճանապարհիդ:


1 comment: