14 March 2016

Չարենցի մահը




Չարենցի մահը շատ վարկածներ ունի, բայց նրանցից միայն  մեկն է, որ շատ մոտ է իրականությանը, կամ որ տրամաբանական իմաստ ունի: Երբ Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան, նրան այցելում է Իսահակյանը և տեսնում նրան ծանր վիճակում` արտասվելիս: Նա ցավեր ուներ, անընդհատ տանջվում էր, դեղեր էր ընդունում, բայց վաղ թե ուշ նրանք վերջանալու էին, իսկ նա նյութական վատ վիճակում էր և չէր կարող թույլ տալ իրեն գնել:
Իզաբելլան խնդրում է Իսահակյանին, որ Չարենցի համար մորֆի գնի: Դեղ որը կազատեր նրան բոլոր տանջանքներից, բայց միթ՞ե այն հերիք էր, որ բուժեր նրա հոգու վերքերը: Նրա ամենաթանկ իրերից մեկը, որով նա մտել էր գրական աշխարհ, որի շնորհիվ նա իրականության էր վերածել իր բոլոր գործերը, պետք է վաճառեր: Ինչքան բան է փոխում գումարը, ինչքան բան է փչացնում, և ինչքան բանից կարող է զրկել: Այդ ծանր վիճակին նա ընկավ բանտ, որտեղ շարունակում էր ստեղծագործել, որտեղ շարունակում էր գոյատևել, պայքարել կյանքի չարության դեմ, և դեռ հույս էր իրեն ներշնչում: «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»,-գրում էր նա կնոջը:

Չարենցի դահիճներից մեկը Սամսոն Ստեփանյան  էր, ով մի առավոտ Չարենցին հանում է իր բանտախցից և տեղավորվում մեքենայի մեջ: Չարենցը զգում էր, որ մեռնելու է, զգում էր որ մահը մոտ է, ցուրտ էր, դեպի Ֆանտան գյուղ էին գնում: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում էին, Մուղդուսին արձակեց հրաման`. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»: Եվ այդ վարկյանին կրակում են Չարենցին, քցում են փոսը, հողով ծածկում են և հարթեցնում հողը: Պատմությունը Սամսոնը պատմել իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ՝ այստեղ:

No comments:

Post a Comment