9 February 2016

Վահան Տերյանը՝ գրական հայերենի հիմնադիր




Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը:
Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայերենը, որը այսօր էլ էտալոնի դեր է կատարում:
:Հայտնի է, որ հայերենում  համարյա բոլոր բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի ձայնավորի վրա, ինչը խիստ սահմանափակում էր տաղաչափության հնարավորությունները՝ կաշկանդելով հայ բանաստեղծներին: Մինչ Տերյանը, հայկական տաղաչափությանն առավել բնորոշ են եղել յամբն ու անապեստը: Տերյանը կարողացավ շրջանցել խոչընդոտը և դարձավ արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս: Բացի այդ, նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց եվրոպական բանաստեղծական ձևերը` սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր, այդ թվում նաև՝  բաղաձայնույթը:

Եվ պատահական չէր, որ Ռաֆայել Իշխանյանը իր ուսանողներին պարտադրում էր արտասանել Վահան Տերյանի բանաստեղծությունները: Կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները՝  ուսանողները հնարավորություն  էին ստանում գործնականում տիրապետել անթերի հայերենին:

Աղբյուր՝  Տերյանը` գրական հայերենի հիմադիր
Փոխադրությունը՝ Անի Ջանոյանի

1 comment:

  1. Ինձ շատ դուր եկավ այս նյութը, այն ունի հետաքրքիր բովանդակություն: Այս նյութը շատերին օգտակար կլինի,ինչպես նաև ինձ: Ես շատ բան հասկացա այս նյութից և հուսով եմ , որ դեռ շատ բան կսովորեմ այս ամսագրից:

    ReplyDelete