17 February 2016

Երազելը թռչելու մասին

Նրանք տալիս են մեզ թևեր, ապա զարմանում են ինչու ենք թռչում: Դրանից հետո մենք կերազենք քայլել ջրի վրայով: Ջրի վրա քայլել սովորելուց հետո մենք կմտածեինք ուրիշ մոլորակներ ուղևորվելու մասին: Ապա կկատարենք դա: Հետո տիեզերքը մեզ փոքր կթվա և մենք կընդլայնենք մեր սահմանները: Երևակայության ամենավերջում մենք կանգ կառնենք և կհասկանանք, որ չենք կարողանում առանց խոսքերի կամ նույնիսկ խոսքերով հասկանալ իրար:
Այդ զգացումը ապրելով մենք կկռվենք միմիանց հետ և կատենք միմիանց: Հետո կմնանք միայնակ, կուզենք վերադառնալ այնտեղ, որտեղից եկել ենք` մեր տուն, սակայն այնտեղ ևս մենք արդեն հյուր ենդ դարձել: Իսկ, որտեղ է տունը: Տուն է այն վայրը ուր մեզ սպասում են: Կմտածենք ու կհասկանանք, որ էլ տուն չունենք: Իսկ ինչու այսպես եղավ: Պատասխանը թաքնված է գրածս առաջին նախադասության մեջ: Եթե մենք ինքնուրույն ստեղծեինք մեր թևերը, ապա թռիչքը ևս մեր համար սովորական չէր լինի: Նույնիսկ ամենափոքր բանը, որին մենք հասել ենք մեր ուժերով մեր համար հերոսություն է թվում: Ահա ինչու մենք նույնիսկ դեպի ապագա շարժվելիս չենք մոռանա մեր անցյալի մարդկանց: Այն մարդկանց, ովքեր միշտ հիշում են մեզ և կառուցում են մեր տունը:
Մենք սիրում ենք այն մարդկանց, ովքեր հատակից շուտ են հասնում բարձունքի, քանի որ գիտենք, որ նրանք շուտով ընկնելու են: Սպասելով նրանց վայրեջքին մենք մնում ենք կանգնած և միայն վերջում ենք զգում, որ երբեմնի հատակին կանգնողները այժմ մեզնից շատ հեռու են և նրանց անկումին սպասելով մենք իջանք նույնիսկ ավելի ներքև քան գետինն է: 

No comments:

Post a Comment