1 March 2016

Ցավը՝ ամենամեծ օգնական


Հաճախ պետք է ցավ ապրել, որպեսզի ճանաչես ինքդ քեզ, ընկնես, որպեսզի աճես, պարտվես, որպեսզի վաստակես հաղթանակդ, քանի որ մեծագույն դասերը կյանքում սովորում են ցավի ժամանակ:
Որքան ուժեղ է ցավը, այնքան մեծ է լինում հաղթանակը, իսկ ամենամեծ ցավը ծնվում սիրուց:
Սեր կորցնելիս՝ մենք սկսում ենք զգալ այն ցավը, որը դեղերով չի կարող անցնել, նույնիսկ չի կարող թեթևանալ: Սրտի ցավը բուժել կարելի է այն մոռանալով, բայց դա թուլամորթների սիրած տարբերակն է: Հաճախ մենք գերադասում ենք լինել թուլամորթ, քան ռիսկի դիմել: Ռիսկի չդիմելու պատճառով մենք ստեղծում ենք անցյալ, որը լիքն է հիասթափությամբ, բայց չէ՞ որ, եթե դու չես հավատում դրան, ապա դու ընդհանրապես շանս չունես: Ամենից վատն այն է, որ մենք թաքցնում ենք մեր զգացմունքները: Դու կարող ես խաբել որոշ մարդկանց միշտ: Դու կարող ես խաբել բոլոր մարդկանց որոշ ժամանակ: Բայց խաբել բոլորին և ընդմիշտ՝  հաստատ անկարող ես:
Շտապելու վատ կողմերի մասին խոսելիս կարելի է մեծ հանրագիտարան գրել, բայց երբ մենք, իրոք, կարիք ունենք շտապելու, մենք միշտ, չգիտես ինչու, ուշանում ենք:

No comments:

Post a Comment