9 February 2016

Մաքուր միտք ու ցանկություն


Գիտեք չկա աշխարում ավելի սարսափելի բան քան մարդկային միտք ու ցանկությունը։ Քանի որ նույնիսկ ամենավատ որոշումները ծնվում են մտքում, իսկ ցանկության շնորհիվ սկսում են իրագործվել։ Այո միայն միտք և ցանկություն ու կարելի է սիրտ կոտրել, վիրավորել կամ նույնիսկ սպանել։
Բայց միթե ճիշտ է ամաչել մեր ցանկությունների ու մտքերի համար, միթե անելով մի վատ քայլ դու դառնում ես վատը, նույնիսկ եթե մեղավոր չես։ Դու երբեմն չես կարող պայքարել քո մտքերի ու ցանկությունների հետ, բայց միթե դու ես մեղավոր, որ նրանք չափից ուժեղ են։ Եվ երբ դու կատարում ես քո գիտակցաբար վատ ցանկությունը, ներսումդ խղճի ճիչ է լսվում, բայց դու գիտես որ միևնույնն է հաջորդ անգամ նորից կանես, նորից քեզ կնտրես ոչ թե ուրիշին։Վատ ցանկություններից պետք է ազատվել և երբեք պետք չէ ամաչել ոչ մտքից և ոչ էլ ցանկությունից։   Նրանք միշտ կլինեն, և հոգիդ կայրեն մինչև չանես նրանց ուզածը, ու ոչ ոք այդ կրակին երկար չի դիմանա։ Եվ միայն մի ուղղի կա ազատվելու նրանցից, այդ կրակը պետք է ջուր դարձնել, ընդամենը ջրել այն ու կմոռանաս վատ միտքը ու ցանկությունը, մաքրելով դու կազատվես քո սև կրակից։ Եվ երբ ամբողջ հոգիդ ջրով լի կլինի, էլ ոչ մի կրակ չի կարող քո ներս մտնել, ջուրը միևնույնն է կհանգեցնի նրան։

No comments:

Post a Comment