28 February 2016

Ուզում եմ տեսնել ու լսել




Զգում եմ սիրտդ՝ մոտ է, մոտ է  ձեռքիս պես,
Մոտ է այնքան, այնքան որ թվում է չկա, իմ սրտի պես։
Հեռու է սիրտս, գուցե ծովում, գուցե այրված
Բայց դեռ ապրում է, քո շնորհիվ, քեզ համար ծնված։
Խոսում եմ ես, անվերջ երգում, ձայնս անընդհատ ես լսում
Փորձում եմ ես էլ քոնը լսել, բայց լուռ ես դու, լուռ ես խոսում,
Միշտ տեսնում ես դու ինձ, տեսնում ես ու զգում,
Բայց մեկ է կորած ես դու, կորած ես մնում:
Ուզում եմ աչքերս բացել ու տեսնել
Հեռու լինել, բայց տեսնել, hեռու լինել բայց քո երգը լսել
Բայց միայն զգալ եմ կարող, միայն երազել, միայն ամբողջ կյանքս կարոտով ապրել։

No comments:

Post a Comment