29 February 2016

Վերածնունդ


Ես նորից կարոտ քո գիրկը եկա,
Իմ անդավ ընկեր՝ իմ լուսե երազ,
Դու նորից վերից ինձ համար ընկար,
Որ ճախրենք դեպի երկինքներն անհաս:

Ու անվարանել տրվեցի ես քեզ,
Ինձ փայփայեցիր ձեռքով քո քնքուշ,
Կարոտող մի սեր համակել էր մեզ,
Երբ հիշել էինք մոռացված մի հուշ:

Ու անէացած՝ ես փարվեցի քեզ,
Ինչպես վաղեմի, կորցրած ընկերոջ,
Երջանիկ էր պահը, որ տրվել էր մեզ,
Ու թռչում էինք երազի թևով:

Ու հիմա, թեկուզ, թող ինձ արթնացնեն,
Ես գտել եմ քեզ, իմ լուսե երազ,
Չեմ լքի. գիտեմ, երբ որ քեզ հասնեմ,
Կճախրենք դեպի երկինքներն անհաս...

1 comment: