23 February 2016

Հովհաննես Թումանյանի «Մեծ ցավը»

Հովհաննես Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածը 

Իմ կարծիքով, Թումանյանի հոդվածի հիմքում ընկած է բողոքը միջակության դեմ: Նա կարծում էր, որ մենք ինչ-որ մի բան անելիս պետք է կամ անենք ամբողջությամբ, կամ ընդհանրապես չանենք: Նա ասում էր, որ կան շատ մարդիկ, ովքեր նշում են ինչ-որ գրողների անուններ, սակայն անձամբ ծանոթ չեն նրանց աշխատանքներին, այն դեպքում, երբ հայ գրականությունը ուսումնասիրելու համար մի քանի ամիս էլ բավական է:
Շատ երկրներ կերազեին ունենալ մեր պատմության նման պատմություն, մինչդեռ մենք  նույնիսկ համապատասխան գրականություն չունենք այդ պատմությունը ներկայացնող:

Թումանյանը նշում էր, որ մեր կողմից այսպիսի վերաբերմունքը սեփական անձի հանդեպ անհարգանքի է նման և, եթե մենք մեզ չենք հարգում, ապա մյուսների հարգանքը չենք կարող ստանալ :
Բայց արդյո՞ք պատմությունը լավ իմանալով և գրականությանը ամբողջովին ծանոթ լինելով կարելի է հարգանք վաստակել: Իմ կարծիքով՝  ոչ: Անցյալի մասին խոսելով չես վերադառնա անցյալ: Քսանմեկերորդ դարի անձը հարգում է ազգին ոչ թե անցյալով կամ կրած չարչարանքներով, այլ ներկայումս իր զբաղեցրած դերով: Աշխարհի ամենից շատ զարգացած ազգերից շատերը նույնիսկ հազարամյա պատմություն չունեն, սակայն տեսեք՝ նրանք ինչերի են հասել հիմա: Պատճառն այն է, որ ի սկզբանե նրանք առաջ են գնացել իրենց պատմությունը կերտելով: Ահա ինչով պետք է հպարտանալ: իսկ մենք մինչև հիմա հպարտանում ենք, որ անցյալում ավելի լավն ենք եղել, քան հիմա: Հետընթացը հպարտանալու առիթ չէ: Անձամբ ես կարծում եմ, որ զարգանալու և մյուսների հարգանքին արժանանալու համար պետք է միայն առաջ նայելով: Իսկ առաջ նայելու համար առաջին հերթին պետք է նախ մոռանալ անցյալը:

No comments:

Post a Comment