21 February 2016

Ընտրություն կատարել Արևմուտքի և Արևելքի միջև, թե ձերբազատվել երրորդ կազմից

Երբ կարդացի Կոստան Զարյանի «Հայության կոչում» հոդվածը ակամայիս հիշեցի Վահան տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը: Երբ վերընթերցեցի երկու հոդվածներն էլ հասկացա, որ դրանք իմաստային առումով իրար շատ են նման և կարիք ունեն համեմատվելու: Ստորև կարող եք տեսնել իմ կողմից կատարված համեմատությունը:
Թե Կոստան Զարյանը և թե Վահան Տերյանը իրենց «Հայության կոչում» և «Հոգևոր Հայաստան» հոդվածներում նշում են, որ ուրիշները միշտ էլ խառնվել են Հայաստանի գործերին: Ըստ Տերյանի Հայաստանը իր քաղաքական խնդիրները լուծելիս երբեք կարիք չի ունեցել այդ երրորդ կողմին, սակայն այդ երրորդ կողմը միշտ եղել է:  Սակայն ըստ Կոստան Զարյանի խնդիր չէր առաջանա, եթե մենք վերջապես ընտրեինք Արևմուտքի և Արևելքի միջև: Տերյանը ի տարբերություն Զարյանի անուններ չէր նշում և մեղավորներ տեսնում էր միայն հայերին Հայկական հարցում սխալ կողմնորոշվելու համար: Երկուսն էլ նշում են, որ պատմությունից պետք է դասեր քաղել: Սակայն ամենից կարևորը այն էր, որ երկուսն էլ նշում էին, որ պայծառ ապագա ունենալու համար պետք է պաշտպանենք մեր հոգևորը և զարգացնենք այն: Զարյանը հոգևոր համարում էր Արարատը, քանի որ Արարատը մեզ համար պատճառ էր դարձել մեր սիրելի առժեքները պաշտպանելու: Երբ մենք առիթ կամ պատճառ ենք ունենում ինչ-որ գործողություն անելու, ապա դա անում ենք մեր ամբողջ ուժով: 

No comments:

Post a Comment