25 January 2016

Թվում է, թե չկամ



Ինչ մեծ ուժով են մարդիկ ազդում ինձ վրա։ Ինչ մեծ հետքեր են թողնում իրենցից հետո։ Նրանք լարում են, ստիպում են ինձ պահել ամեն ինչ իմ ներսում և որքան երկար եմ պահում, այնքան ավելի թույլ եմ դառնում։ Ես ուզում եմ ուժեղ լինել, շատ եմ ուզում, բայց մարդիկ ավելի ուժեղ են, նրանք շատ են, իսկ ես՝ միայնակ։ Ես դառնում եմ անտարբեր նույնիսկ հարազատ մարդկանց հանդեպ և ամենավատն այն է, որ ես չեմ կարող կանգնեցնել դա։ Ես կարծես տեսնում եմ, թե ինչպես է կյանքս խորտակվում, բայց ոչինչ չեմ կարող անել, կարծես մի թռչուն եմ, ում թևերը կտրել են ու պահել մի վանդակում։ Ես զգում եմ, թե այդ ազդեցության տակ ինչ արագ եմ մեծանում, բայց, միևնույնն է, մարդկանց համար ես փոքր եմ։ Զգում եմ, թե ինչպես եմ դառնում չար, զգում եմ, թե ինչ մութ ուժով են նրանք ազդում ինձ վրա։ Ես վախենում եմ նույնիսկ բարձր ձայն լսելուց, սկսում եմ վատ բաներ պատկերացնել և ինձ թվում է, թե կմեռնեմ իմ պատկերացումից, կմեռնեմ հենց իմ վախից։ Երբ ամեն օր ապրում եմ վախի մեջ, հետո այն էլ ինձ հանգիստ չի տալիս և թվում է՝ ամեն ինչ էլ առաջվա նման երբեք չի լինի։ 
Եվ, երբ ես անկարող եմ անել ինչ-որ բան, երբ աչքերիս առաջ ամեն ինչ փոխվում է, քանդվում է, երբ  զգում եմ, թե ինչպես եմ ընկնում անդունդը՝ ինձ  մնում է միայն խնդրել։

No comments:

Post a Comment